Չեմ ասի, որ ես երազում էի սերիալում նկարահանվել ու իմ երազանքն էլ իրականացել է. Հակոբ Հակոբյանը՝ «Աբելի քույրը» սերիալի և սպասվող անակնկալի մասին
LifeԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավար Հակոբ Հակոբյանը, ում հեռուստադիտողը շուտով կտեսնի «Աբելի քույրը» հեռուստասերիալում:
Որպես դերասան իրեն փորձելու, ամենայն հավանականությամբ «Քարե դարդում» այլեւս չնկարահանվելու եւ սպասվող անակնկալի մասին Life.panorama.am-ին պատմել է հայտնի հաղորդավարը:
«Վերջերս իմ հարազատ հեռուստաընկերության կողմից առաջարկ ստացա եւ սիրով ընդունեցի. «Աբելի քույրը» հեռուստասերիալն արդեն մեկնարկել է, բայց իմ կերպարը ավելի ուշ կմիանա: Նկատեմ, որ ինքս էլ դեռեւս կերպարիս հետ կապված մանրամասներ չգիտեմ, միայն գիտեմ, որ շատ լուրջ տղայի եմ մարմնավորելու,- նշեց Հակոբն ու ավելացրեց.
««Քարե դարդ»-ից հետո առաջարկ ստացա ու որոշեցի ինձ այս բնագավառում էլ փորձել: Այս պահին մի տեսակ անհանգստություն ունեմ, հետաքրքիր է, թե ինչպես հեռուստադիտողը կընկալի ինձ նոր կերպարում, բայց եթե անկեղծ լինեմ, սկսել եմ ավելի քիչ վախենալ նորարարություններից, այս դեպքում էլ սերիալն է ինձ համար էքսպերիմենտ,- նշեց Հակոբն ու առանձնացրեց,- Վախերս կապված են միայն ժանրերի հետ: Հումորային կերպարից դեպի լուրջ կերպար անցումը կարող է հեռուստդիտողին էլ շփոթության մեջ գցել, քանի որ նրանք կարող են չհասցնել հասկանալ, թե ինչպես ինձ ընկալեն, բայց հույս ունեմ, որ այդ խնդիրն էլ հաղթահարելի կլինի: Միաժամանակ՝ ինձ համար կարեւոր է միմյանցից խիստ տարբերվող կերպարներով հանդես գալը, այդպիսով շատ ավելի կկայանամ, արդյունքում հավանաբար տեղի կունենա այն, ինչին ես ամենաշատն եմ սպասում, որպեսզի մարդիկ ինձ ոչ թե մի կերպարով, այլ որպես Հակոբ Հակոբյան հիշեն. Ես ամեն ինչ անելու եմ դրա համար»:
Շարունակությունը՝ այստեղ