Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Նիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Ունենք նախընտրական իմիտացիա, մուլ յաժ, որը կոչվում է «Խաղաղության նախաստորագրված փաստաթուղթ» կամ «Խաղաղության տեսլական», որը որևէ էական աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գործնական նշանակություն չունի։ Դա զուտ գործող իշխանությանը՝ Ադրբեջանի և գլոբալ առումով Թուրքիայի հետևում կանգնած Բրիտանիայի կողմից տրված նախընտրական գործիք է, մուլ յաժ, որն իրականում տրվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի իշխանություններին»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում։

Ընդգծում է՝ որքան Հայաստանի իշխանությունները շատ են խոսում խաղաղության մասին, որքան շատ են խոսում, որ նախաստորագրված փաստաթուղթն արդեն խաղաղություն է բերել Հայաստանին, որը, ինչպես փոքր մանուկ, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, պետք է գուրգուրել, այնքան Ադրբեջանում, ընդ որում՝ առաջին դեմքերի, շատ դեպքերում հենց Ալիևի մակարդակով, այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում, թե արդյոք կողմերի միջև, ընդհանրապես, գոյություն ունի խաղաղության գործընթաց։ «Ասվածի ապացույցը կամ հիմնավորումը եղավ այն, երբ Ալիևը խոսեց Սևանի, գոյություն ունեցող և չունեցող քարտեզների և այլնի մասին։ Կրկին հայտնեց իր նկրտումները՝ ասելով, որ հայերը չպետք է վախենան, որովհետև իրենք վերադառնալու են «Արևմտյան Ադրբեջան» ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Մի կողմից, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին տվել են խաղաղության «խաղալիքը», որպեսզի Հայաստանում ընտրություններում օգտագործի, բայց մյուս կողմից էլ՝ ժամանակ առ ժամանակ իրենց հայտարարություններով փաստացի ջախջախում են Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղություն կոչվող «խաղալիքը»։ Տարօրինակ զգացողություններ են առաջանում, մինչդեռ այստեղ ոչ մի իրարամերժ հարց չկա։ Սա ընդհանուր պլանի մի մաս է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ միայն ես կարող եմ բերել խաղաղություն, մնացածը խաղաղության որևէ կոնցեպտ չունեն, պատերազմ են բերելու, եթե ես չեմ, ապա պատերազմ է լինելու։ Նիկոլ Փաշինյանի հիմնական թեզերից մեկը նախընտրական պայքարում լինելու է «պատերազմ, թե խաղաղություն» դիլեման։ Ալիևը հայտարարում է, թե իրականում ինչ ծավալապաշտական ծրագրեր ունի Ադրբեջանը, և ինչով է Ադրբեջանը զբաղվելու Նիկոլ Փաշինյանին տրված հրադադարից հետո, որովհետև սա խաղաղություն չէ, հրադադար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը փորձի ընտրություններում վերընտրվել խաղաղության քողի տակ։ Իրականում թե՛ իր ներքին, թե՛ արտաքին լսարանին, թե՛ Հայաստանի ներքին լսարանին ասում է, թե ինչ է անելու Հայաստանում ընտրություններից հետո, այն դեպքում, երբ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ բարձրացվելու է «ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն իրենց պատմական տարածքներ»։ Ասում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը լինի, տանկերով չենք գալու, այլ մեքենաներով։ Եթե, այսպես կոչված, ռևանշիստները գան իշխանության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, այդ ժամանակ նույն ծրագիրը կիրականացնենք, բայց արդեն տանկերով։ Երկուսով նույն երգն են երգում, նույն ջրաղացի վրա ջուր է լցվում, շատ նուրբ է այդ ամեն ինչը արվում։ Ըստ էության, Ալիևն այստեղ մտել է նաև նախընտրական, ներքաղաքական պայքարի մեջ՝ որպես կողմ, և բավականին դիվանագիտորեն, քաղաքական բառամթերքով այսպիսի իրավիճակ է ստեղծում»,նշում է մեր զրուցակիցը։

Հակոբյանը հիշեցնում է՝ պատերազմից հետո Ալիևի ամբիցիաները շատ են մեծացել ոչ միայն Հայաստանի հետ կապված, նա ուզում է լինել տարածաշրջանային լիդեր. «Այդ իսկ պատճառով նա անընդհատ թե՛ իր լսարանին, թե՛ արտաքին խաղացողներին, իր գործընկերներին պետք է բացատրի, թե իր ամբիցիաները մինչև ուր են տարածվում, որ ինքը դեռևս թե՛ Հայաստանի հետ հարցեր ունի, թե՛ տարածաշրջանային նկրտումներ։ Ալիևը «պատերազմ, թե խաղաղություն» դիլեմայի մեջ նույն ջրաղացին ջուր է լցնում՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի խաղաղության խորհրդանիշ լինելու թեզի։ Հանրությանն է ասում՝ դուք մտածեք, մեքենաներով եմ գալու, թե տանկերով»։

Նիկոլ Փաշինյանը հանրությանը սնում է օկուպացված տարածքների և Արծվաշենի վերադարձով, հայտարարում է, թե մինչ տարեվերջ կհրապարակի Արցախի բանակցային գործընթացի հետ կապված փաստաթղթերը, շարունակում է արշավել Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ հանրային տիրույթում վերակենդանացնում է սահմանազատման և անկլավների հարցերը։ Քաղտեխնոլոգը համոզված է՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից։ «Թուրքիան, այնուամենայնիվ, Հայաստանի հետ հարաբերությունների մոդերատորի դերը առայժմ տվել է Ադրբեջանին, շարունակում է այն գիծը, որ մինչև Ադրբեջանի հետ բոլոր հարցերը չլուծես, ինձ հետ մի սեղանի շուրջ չես կարող նստել:

Ադրբեջանի հետ հարցեր չունենալն է այն նախապայմանը, որից հետո Թուրքիան կսկսի Հայաստանի հետ ընդհանրապես լուրջ խոսել ինչ-որ ձևաչափում։ Այն բոլոր օրակարգերը, որոնք հայաստանյան ներքին քաղաքական կամ հանրային դաշտում Նիկոլ Փաշինյանը դնում է, բխում են արտաքին պատվերներից, ազդակներից։ Պարզ է, որ Ադրբեջանի համար անկլավների թեման ընդհանուր փաթեթի մեջ էր, Ադրբեջանն այն կարող է ակտուալիզացնել կամ լռեցնել։ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, որ Արծվաշենը վերադարձնելու ենք։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նորից բարձրացրել է հարցը, թե երբ ես վերադարձնելու «մեր անկլավները», Փաշինյանն էլ ասում է՝ Արծվաշենը կփոխենք մեր վերահսկողության տակ եղած ադրբեջանական անկլավների հետ, այնպես է ամեն ինչ ցույց տալիս, որ իբր թե Հայաստանից է գալիս այդ նախաձեռնությունը։ Չեմ ուզում հայրենի հողի գնահատականը տալ, թե որն է ավելի կարևոր, որն ավելի քիչ կարևոր, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, բայց Ադրբեջանի համար, հատկապես տարածաշրջանային լիդերի նկրտումները բավարարելու համար շատ կարևոր են այդ անկլավները, որովհետև դրանք, ի տարբերություն Ադրբեջանի տարածքում եղած հայաստանյան անկլավների, ստրատեգիական, լոգիստիկ նշանակություն ունեն և՛ ռազմաքաղաքական, և՛ տնտեսական առումով։ Օրինակ՝ Տիգրանաշենի ռազմաքաղաքական և ռազմատնտեսական նշանակությունն ակնհայտ է։ Այդ առումով Արծվաշենը նույն նշանակությունը Հայաստանի համար չի կարող ունենալ։ Անկլավների թեման Ադրբեջանն արագացնում է խաղաղության նախաստորագրված փաստաթղթի ֆոնին։

Մյուս կողմից՝ կա արտաքին պատվեր վերահսկողության տակ վերցնել Հայ առաքելական եկեղեցին, որն այլընտրանքային, գաղափարախոսական, հայապահպանման կենտրոն է և, լինելով ցանցային ազդեցիկ և մնայուն ինստիտուտ, փաստացի մեր Սփյուռքի գլխավոր հենասյունն է։ Արտաքին պատվերը բաց տեքստով ասվում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի և աշխարհիկ քաղաքական իշխանությունների կողմից։ Նրանք ցանկանում են վերահսկողության տակ վերցնել Եկեղեցին։ Տվյալ պարագայում, եթե վերահսկողության տակ վերցնում է Հայաստանի իշխանությունը, դա մեխանիկորեն նշանակում է, որ այն Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվում, որքան էլ դա ամոթալի է և վատ է հնչում, բայց այդպես է»,-ասում է նա։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծմանը, Հակոբյանը վստահ է՝ այդ հարցով նա ընդհանրապես չէր պատրաստվում զբաղվել։ «Վերջին երեք-չորս տարվա ընթացքում այդ հարցը երեք նախագահների հետ կապված շրջանակները բարձրացնում էին։ Եթե մեղադրում ես նախկին՝ Լևոն ՏերՊետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանություններին, որ վաղուց Արցախը հանձնել էին, ապա գաղտնազերծիր արդեն գոյություն չունեցող Մինսկի խմբի փաստաթղթերը, նամակները և, մասնավորապես, 2019 թվականի առաջարկը, որի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ինչ «կրուտիտ» ասես անում էր, օրինակ՝ դա ինձ ուղղված չէր, ուղղված էր նախագահին։ Կարծում եմ՝ ստիպված է դա հրապարակել, որովհետև գուցե իր ականջին հասել է, որ այդ փաստաթղթերը, մասնավորապես՝ 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկը կարող է գաղտնազերծվել երրորդ կողմից։ Ի վերջո, Մինսկի խումբը պատմական կառույց է, հնարավոր է՝ որևէ երկիր հրապարակի այդ փաստաթուղթը։ Կարծում եմ՝ երեք նախագահներն էլ, ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ այդ փաստաթղթին այս կամ այն ձևով ծանոթ են, բայց պարզ է, որ եթե գաղտնազերծեն, կասեն, որ պետական գաղտնիք են գաղտնազերծում և մի նոր քրեական գործ կհարուցեն։ Դրա համար էլ բոլորը շատ զգույշ են այդ առումով։ Այդ փաստաթղթերի հրապարակումն ամենաանցանկալի բանն է Նիկոլ Փաշինյանի համար։ 2019 թվականի փաստաթղթի հրապարակումով բոլորի համար բացահայտ կդառնա, որ հարցերը խաղաղության միջոցով լուծելու՝ աշխատող, արդյունավետ հնարավորությունն այս իշխանությունները կորցրել են»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJԹրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմԹրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. ReutersՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԵրևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված