Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վերջին մեկ տարում նոր ստեղծագործություններ չեմ ներկայացրել, քանի որ կյանքիս այս փուլում, երգիչ լինելուց բացի, նաև Ռոբերտի հայրն եմ: Ինձ համար հայրությունը նոր աշխարհ է, փորձում եմ որպես ծնող շատ ներգրավված լինել ամբողջ ընթացքի մեջ։ Հենց այս զբաղվածությունից ելնելով էլ նոր երգեր դեռ չկային, սակայն որպես արտիստ անընդհատ շրջագայում եմ։ Գրեթե բոլոր համայնքերում ելույթ եմ ունենում։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ հաճախ եմ այցելում նաև մարզեր․ վերջերս եղել եմ Աբովյանում, Կապանում, Մարտունիում։ Քաղաքները շատ էին։ Կարևոր երաժշտական իրադարձություններից մեկն էլ այն է, որ ես այժմ ունեմ երաժշտական բենդ։ Նույնիսկ ակումբային ելույթ ենք ունեցել, ինչը ժողովրդական երգի համար անսովոր է։ Բացի այդ, ձայնագրել ենք նոր ալբոմ։ Աշխատանքներ շատ են արվել, պարզապես նոր երգերի դադար էր»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սևակ Ամրոյանը։



Նրա խոսքով՝ այժմ աշխատում է նոր երգերի վրա․
«Նոր երգերից մեկի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է ԴերՀովան։ Այս երգի վրա սկսել էինք աշխատել դեռ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակում, որտեղ Ավետի հետ ժյուրի էինք։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա։ Ավետը նաև «Յարխուշտա» երգի խոսքերի հեղինակն է: Զուգահեռաբար աշխատում եմ նաև մի հին համշենական երգի վրա, որը ներկայացնելու եմ նոր գործիքավորմամբ»,- նշեց Ամրոյանը։



Խոսելով նոր համագործակցությունների մասին՝ Սևակը պատմեց, որ ինքն ու Սոնա Ռուբենյանը քննարկել են զուգերգով հանդես գալու տարբերակը․

«Մենք նույն ճանապարհն ենք անցել, միասին շատ ենք երգել, ինչը մինչ օրս հաճախ անում ենք։ Նման քննարկում ունեցել ենք, երկուսս էլ ցանկություն ունենք, սակայն դեռ գործնական փուլի չենք անցել։ Առհասարակ, ես կողմ եմ նորություններին ու փորձարկումներին։ Օրինակ՝ «Հայսուպերսթար 6» մեգաշոուի ժամանակ Սուրեն Առուստամյանի հետ «Կռունկը» ներկայացրինք բլյուզային տարբերակով։ Նման փորձարկումներ «Կռունկի» և «Դլե յամանի» հետ արել էինք դեռ տարիներ առաջ։ Սիրում եմ ոչ ստանդարտ համագործակցություններ․ կարևորը՝ ճաշակով լինի։ Ի վերջո, նույն ժողովրդական և աշուղական երգերը տարիներ առաջ հենց ես էի առաջիններից, ով ներկայացրեց նոր գործիքավորմամբ։ Դա համարձակ քայլ էր այն ժամանակ, սակայն հետո շատ տարածվեց։ Հիմա արդեն երաժշտական այլ նորության կարիք կա»,- նշեց մեր զրուցակիցը:



Սևակ Ամրոյանը չի բացառում, որ իր և Սուրեն Առուստամյանի համագործակցությունը կունենա շարունակություն․
«Տեսահոլովակի մտքեր ունենք․ վաղուց էինք այդ մասին մտածում։ Պարզապես մեր միակ խնդիրը տարբեր երկրներում բնակվելն է։ Սուրենը Միացյալ Նահանգներում է ապրում, ես՝ Հայաստանում։ Սուրենը և՛ լավ ընկեր է, և՛ տաղանդավոր երաժիշտ։ Շատ ուրախ եմ այս համագործակցության համար»։

Օրերս մեկնարկեց «Երկու աստղ» հեռուստանախագիծը, որի ամենաանսպասելի զույգերից մեկը Սևակ Ամրոյանի ու ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի զույգն է։



«Երբ «Առաջին ալիքից» ստացա առաջարկը, սկզբում ինձ դժվար էր պատկերացնել այդ բեմում լինելը, քանի որ ժանրային առումով շատ է տարբերվում իմ երաժշտությունից։ Թեմատիկ երեկոներ են, սակայն Նազիկ Ավդալյանի գործոնն իր դերն ունեցավ։ Թե ինձ, թե Նազիկին հարցրել էին՝ արդյո՞ք միմյանց հետ կերգենք, և երկուսս էլ սիրով համաձայնել էինք: Ես ասացի, որ Նազիկի դեպքում սիրով կմասնակցեմ նախագծին, քանի որ շատ եմ հարգում Նազիկին՝ որպես կին, որպես չեմպիոն և որպես մարդ, ով անցել է բարդ ճանապարհ։ Նույնը նա էր ասել իմ մասին»,-պատմեց Սևակ Ամրոյանը:



Սևակը և Նազիկը մինչ այդ անձամբ ծանոթ չէին, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Սևակին ավելի վաղ առաջարկ էր արվել «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմի նկարահանող թիմից․

«Այս մասին դեռ չէի խոսել՝ առաջին անգամ եմ պատմում։ Ես ստացել էի «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմում Նազիկի ամուսնուն մարմնավորելու առաջարկը։ Վստահ չէի, որ կկարողանամ որպես դերասան հանդես գալ, սակայն հետո ափսոսում էի, որ հրաժարվել եմ նման ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից։ Մտածում էի՝ կարելի էր փորձել։ Երբ արդեն «Երկու աստղի» շրջանակում հանդիպեցի Նազիկին, պատմեցի այդ մասին։ Նա ասաց, որ հենց ինքն ու պրոդյուսերն էին ինձ ընտրել այդ դերի համար։ Ֆիլմում չստացվեց, բայց ստացվեց այս նախագծում համագործակցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Առհասարակ, այս նախագծում լինելը նոր աշխարհ է ինձ համար, որը կապ չունի իմ երաժշտական միջավայրի հետ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողին շատ ենք զարմացնելու, քանի որ ռոք երգող ու պարող Սևակ Ամրոյան դեռ չէին տեսել, ոչ էլ երգող՝ Նազիկ։ Բոլորին լավ ելույթներ եմ մաղթում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ամփոփեց երգիչը։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված