ԱՄՆ-ի քաղաքականությունը միտված Է Ռուսաստանի զսպմանը. Պենտագոն
HeaderԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ սառը պատերազմի վերականգնման, առավել եւս օրակարգում ռազմական հակամարտության հարց չի դրվում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պենտագոնի «Հայտարարություն պաշտպանության նախարարության 2017 թվականի դիրքորոշման մասին. կողմնորոշվելով դեպի հեռավոր ապագան, ներդրումնե ր ագապայում» վերտառությամբ զեկույցում:
«Մենք չենք ձգտում Ռուսաստանը դարձնել մեր թշնամին, նույնիսկ եթե նա, հնարավոր Է, հենց այդպես Է նայում մեզ վրա»,- ասված Է փաստաթղթում: Ըստ որում նշված Է, որ Պենտագոնը մտադիր Է «ուժեղ եւ հավասարակշռված մոտեցում» կիրառել «Արեւելյան Եվրոպայում ռուսական ագրեսիայի զսպման համար»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը Սենատի զինված ուժերի կոմիտեում կայացած լսումների ընթացքում հայտարարել Է, որ գերատեսչության 2017 թվականի բյուջեն կազմված Է այն սպառնալիքների հաշվառմամբ, որոնք բխում են Ռուսաստանից, Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Իրանից եւ ահաբեկչական խմբավորումներից: «Մենք պետք Է հնարավորություն ունենանք երաշխավորելու այն, որ ամեն ոք, ով հակամարտություն սկսի ԱՄՆ-ի հետ, զղջա դրա համար»,- նրա խոսքը մեջբերված Է Պենտագոնի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: