Օրական մեկ բաժակ կարմիր գինին հավասարազոր է մեկ ժամ մարզվելուն
Ուշադրության կենտրոնումԿանադայի «Ալբերտա» համալսարանի գիտնականների անցկացրած վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր գինու պարունակության մեջ առկա ռեսվերատրոլ բաղադրիչի ազդեցությունը մեր օրգանիզմի վրա հավասարազոր է մարզվելուն:
Ինչպես հաղորդում է healthylifetricks.com-ը` հետազոտության ղեկավար Ջեյսոն Դիքի խոսքով` կարմիր գինին կարող է փոխարինել մարզասրահի սարքով մարզվելուն: Այս հայտնագործությունը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր ֆիզիկապես թույլ են և չեն կարողանում մարզվել:
Ինչպես պարզվել է` ռեսվերատրոլ նյութը բարելավում է ֆիզիկական վիճակը, սրտի աշխատանքը և մկանների կծկումները` նույն կերպ, ինչպես տեղի կունենար մարմնամարզության ժամանակ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական մեկ բաժակ կարմիր գինի խմող անձինք ավելի քիչ են հակված մտագարությամբ կամ քաղցկեղով տառապելուն, ինչպես նաև սրտխառնոցները և արյան մեջ շաքարի պարունակությունը կարգավորող միջոց է: