Թուրքիայում աշխատելը մահաբե՞ր է. հոկտեմբերին 169 մարդ է զոհվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության հարցերով զբաղվող խորհուրդը (İSİG) հրապարակել է հոկտեմբեր ամսվա աշխատանքային մահացածությունների մասին զեկույց։ Զեկույցի համաձայն՝ հոկտեմբերին աշխատանքային մահացության հետևանքով կյանքից զրկվել է 169 քաղաքացի, փոխանցում է Էրմենիհաբեր-ը։
Ըստ մասնագիտության՝ մահերի 27%-ը տեղի է ունեցել գյուղատնտեսության ու անտառտնտեսության, 25%-ը՝ շինարարության և ճանապարհների, 15%-ը՝ տրանսպորտի, 6%-ը՝ մետաղագործության և 5%-ը՝ առևտրի ու կրթության ոլորտներում։
Մահացածներից 8-ը երեխաներ էին, իսկ 7-ը՝ փախստականներ ու միգրանտներ։ Մահացածներից մեկը եղել է 14 տարեկան, 7 անձ եղել է 15-17 տարեկան, 31 մարդ՝ եղել է 18-29 տարեկան, 46 մարդ 50-64 տարեկան։
Մահվան դեպքերից 19-ը տեղի է ունեցել Ստամբուլում, 10-ը՝ Մերսինում, 9-ը՝ Անկարայում, 7-ը՝ Բուրսայում, 6-ը՝ Հաթայում ու Իզմիրում և այլ քաղաքներում։
Հետևեք մեզ՝ այստեղ