Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Գերիներ են փոխանակվել Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանին շտապ արյուն է պետք Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի


«Նա է առաջ, ում սիրտն է քաջ». կայացավ «Մանկական Եվրատեսիլի»-ի երգի փակ նախադիտումը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Brave Heart» («Քաջ սիրտ») երգը երազելու կարողությունը չկորցնելու կոչ է։ Երգը հիշեցնում է, որ երազանքները կյանքի ամենակարևոր գույներից են.հաճախ մարդիկ մոռանում են երազելու մասին, և կյանքը անգույն է դառնում։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։
«Նա է առաջ, ում սիրտն է քաջ»,- երգում է Ալբերտը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն՝ բացելու իր սիրտն աշխարհի առաջ և ընդունելու սերն ու լույսը, որն այն տալիս է։ Ալբերտը սկսել է երգել հինգ տարեկանից։ Երաժշտությունը նրա անբաժան ուղեկիցն է եղել մանկությունից։ Չնայած իր վաղ տարիքին՝ նա արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների և ելույթ ունենալ մեծ բեմերում։ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը Ալբերտի վաղեմի երազանքն է եղել, և այժմ նա քայլում է դեպի իր վառ երազանքը։

Երաժշտությունից բացի, Ալբերտը հետաքրքրվում է նկարչությամբ և ստեղծագործելիս սիրում է նաև փորձարկել տարբեր ԱԲ ծրագրեր։ Այս հետաքրքրություններն էլ դարձել են երգի տեսահոլովակի գաղափարը կյանքի կոչելու հիմք։
Այս տարի Հայաստանի «Մանկական Եվրատեսիլ»-ի տեսահոլովակը ներկայացված է անիմացիոն ֆիլմի ձևաչափով, որը ներառում է նաև երկու նկարահանված հատված։ Սա եզակի մոտեցում է, քանի որ մրցույթի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ տեսահոլովակը ներկայացվում է անիմացիոն ֆիլմի ձևաչափով։ Բացի այդ, Հայաստանը երկար ժամանակ անց այս տարի ներկայանում է լիրիկական բալլադով։
«Brave Heart»-ի («Քաջ սիրտ») տեսահոլովակի վրա աշխատել է պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմ։ Հեքիաթում Ալբերտի կերպարը և մի շարք տեսարաններ նկարված են նկարիչների ձեռքով։ Կերպարի վրա աշխատել են անիմատորներ և գրաֆիկ դիզայներներ , որոնց ջանքերի արդյունքում էլ ստեղծվել է խորհրդանշական տեսահոլովակը։ Հոլովակի ստեղծման համար նաև օգտարգործվել են արհեստական բանականությամբ աշխատող նորարական համակարգչային ծրագրեր նկարիչների ստեղծած տեսարանները կյանքի կոչելու համար։ «Երգի ասելիքն այնքան խորն ու համամարդկային է, որ այն հնարավոր էր ամբողջությամբ
արտահայտել միայն հեքիաթի ձևաչափով։ Այդ պատճառով էլ ծնվեց անիմացիոն ֆիլմի գաղափարը, որի
ստեղծման գործընթացին անձամբ մասնակցել եմ նաև ես»,- ասում է Ալբերտը։

Տեսահոլովակը կառուցված է երկու աշխարհների հակադրության վրա։ Մեկը Ալբերտի աշխարհն է՝ լի սիրով և լույսով, որտեղ մոլորակը՝ իր ուժով, սնուցում է երազանքի աստղը։ Մյուս մոլորակում ապրում են միայն մեծերը, որոնք, կորցնելով երազելու ունակությունը, ապրում են մռայլ ու անգույն աշխարհում։
Սփռելով իր մեծ ստվերը` այս մոլորակը կլանում է ամեն ինչ իր ճանապարհին և, ի վերջո, հասնում նաև Ալբերտի մոլորակին։ Ալբերտն ուղևորվում է մեծերի մոլորակ՝ նվիրելու նրանց երազելու ուժը՝ իր հետ վերցնելով երազանքի աստղը։ Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն
Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։


«Շատ ոգևորված ենք, քանի որ այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում ներկայանում է բալլադային, լիրիկական ձևաչափով, որով երկար տարիներ չէինք ներկայացել մրցույթում, ինչը մեծացնում է պատասխանատվությունը թե՛ թիմի, թե՛ արտիստի համար։ Մենք այս տարի նախապես դիմել ենք մի քանի երգահանների, որպեսզի նրանք առաջարկեն երգերի տարբերակներ, և ուրախությամբ պիտի նշեմ, որ թիմը հավանություն է տվել Լիլիթ Նավասարդյանի ներկայացրած երգին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ջանք չեն խնայել և թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը կյանքի են կոչել»,- ասում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։ Ներկայումս Հայաստանի պատվիրակությունը գտնվում է նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում և պատրաստվում է Ալբերտի ելույթին եվրատեսիլյան բեմում։
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը այս տարի կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին՝ «United by Music» խորագրով։ Հայաստանի պատվիրակ Ալբերտը ելույթ կունենա 05 համարի ներքո։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներինՄենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանԲժիշները խորհուրդ են տվել ավելի հաճախ կիտրոններ և նարինջներ ուտել․ ահա, թե ինչուԵրեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներումՀայաստանը մտել է Ռուսաստանից թեյ ներմուծող երկրների առաջին տասնյակի մեջՀպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի ՓելոսիՈրքա՞ն է բենզինի միջին գինը Հայաստանում՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատԹուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինՓարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագինԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևովՄեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԱսում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանԱհազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասինՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան«Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ սպшնված հայերի հիշատակին». ԹրամփԸմբիշներ Խնձրցյանն ու Թևանյանը կմրցեն ԵԱ-ի բրոնզե մեդալի համարՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրելԾառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում․ բնակիչներն ահազանգում ենԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինԲացօթյա համերգ Օպերային թատրոնում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինՍպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Հիշելու ենք ու պահանջելու անկախ Նիկոլից. Աննա ՄկրտչյանԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Գերիներ են փոխանակվելԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակիցՀաղթանակ թաղամասում «Opel» մակնիշի մեքենան հայտնվել է ջրանցքում19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի Սարգսյան
Ամենադիտված