Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ․ Եղիշե Մելիքյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը զրույց է ունեցել ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։
«Ես չեմ ասել՝ Հենրիխ Մխիթարյանին կվերադարձնեմ հավաքական, ասել եմ՝ կփորձեմ, կխոսեմ։ Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որին բոլորը կերազեն ունենալ իրենց հավաքականում, ցանկացած ազգ կուզենա ունենալ։
Ես խոսել եմ նրա հետ, բայց չեմ հանդիպել։
Կհանդիպեմ եւ ցանկացած պարագայում կհարգեմ նրա որոշումը՝ ե՛ւ գալու, ե՛ւ չգալու դեպքում»,- ասել է Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ