Հայաստանում հնարավոր կլինի օնլայն ամուսնանալ, ամուսնալուծվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ արդարադատության նախարարությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխել է թվային հարթակ Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման (ԶԱԳՍ) գործակալության գործընթացները: Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով, քաղաքացիները այժմ կարող են առանց տանից դուրս գալու օնլայն ձևակերպել երեխայի ծնունդը, ամուսնությունը, ամուսնալուծությունը, ինչպես նաև անվան փոփոխությունը: Նույն հարթակում հնարավոր է նաև փաստաթղթերը թվայնացնել՝ հնարավորություն տալով դրանք հեշտությամբ տրամադրել ՔԿԱԳ-ին։
Նախարարն ընդգծել է, որ դեռևս չի սկսվել հանրային իրազեկման արշավը, սակայն շուտով այն կիրականացվի, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ տեղեկանան նոր հնարավորությունների մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ