Հարավային Կորեան հաղթել է ռոբոտների միջազգային մրցույթում
Ուշադրության կենտրոնումtert.am-ը գրում է.
Հարավային Կորեայի թիմը դարձել է առավել առաջադեմ ռոբոտի ստեղծման DARPA Robotics Challenge միջազգային մրցույթի հաղթողը, որն անցկացվել է Լոս Անջելեսի մոտակայքում:
Ինչպես հայտնում է BBC-ին, միջոցառման մրցանակային ֆոնդը կազմել է 3.5 մլն դոլար: Մրցույթն անցկացվում է ամեն տարի` ԱՄՆ ֆիննախարարության աջակցությամբ:
DARPA-ն Պենտագոնի ստորաբաժանում է, որն զբաղվում է նորագույն տեխնոլոգիաներով: Մրցումներն իրենցից ներկայացնում են 8 առաջադրանք, որոնց թվում` մեքենայի վարում, զբոսանք աղբով լի տեղանքում, աստիճաններով բարձրացում: