10-ամյա աշակերտուհին ընկել է խարդախների ծուղակն ու 500,000 ռուբլի պարտվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կանսկ քաղաքում 10-ամյա դպրոցական աղջիկը խաբեբաներին փոխանցել է ավելի քան 500,000 ռուբլի։
Կրասնոյարսկի երկրամասի ոստիկանության տվյալներով՝ խաբեբաները համոզել են անչափահասին մոր բանկային քարտերից գումար փոխանցել իրենց հաշվին՝ առցանց խաղում 20,000 ռուբլի շահելու պատրվակով։
Խաբեբան երեխայի հետ կապ է հաստատել Messenger հավելվածի հայտնի մանկական խաղի միջոցով։ Աղջիկը կարծում էր, որ շփվում է հայտնի խաղային բլոգերի հետ։
«Պարգևը ստանալու համար անհրաժեշտ էր կատարել մի շարք առաջադրանքներ, որոնց արդյունքում երեխան մոր հաշիվներից փոխանցումներ է կատարել։ Անչափահասը կարծում էր, որ պարզապես հայտնի բլոգերի հետ քննարկում է խաղի մեջ գնումներ կատարելու և վիրտուալ իրերի ու կերպարների ստեղծման մասին։ Սակայն իրականում նա խաբեբաին հնարավորություն է տվել զավթել ընտանիքի խնայողությունները, որոնք կազմում էին ավելի քան 500,000 ռուբլի», - Telegram-ում գրել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Հետևեք մեզ՝ այստեղ