Ինչ է խնդրել Թրամփը Սի Ծինփինից․ Reuters
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ խնդրելով ազատ արձակել բանտարկված հոնկոնգցի մեդիամագնատ Ջիմի Լային Հարավային Կորեայում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Նախագահ Թրամփը բարձրացրեց Ջիմի Լայի հարցը, ինչպես խոստացել էր: Ե՛վ Նախագահ Թրամփը, և՛ նախագահ Սի Ծինփինը մասնակցել են դրան հաջորդած քննարկմանը», - հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը անանունության պայմանով։ Պետությունների ղեկավարները չեն քննարկել Լային ազատ արձակելու կոնկրետ գործարքը, այլ ընդհանուր առմամբ խոսել են 77-ամյա մագնատի առողջական խնդիրների մասին՝ ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով երկարատև դատավարությունից հետո:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Թրամփն այդ հարցի քննարկման համար հինգ րոպեից էլ քիչ ժամանակ է ծախսել: Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Սի Ծինփինն ի գիտություն է ընդունել Թրամփի խնդրանքը։ Սպիտակ տան ղեկավարը ենթադրել է, որ Լայի ազատ արձակումը օգտակար կլինի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններին և կբարելավի ՉԺՀ-ի իմիջը», - հավելել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ