Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Դպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան Սոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր Կամենդատյան ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ Սա սյուրռեալիզմ է, աբսուրդի թատրոն․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը ռուսական բանաձևի քվեարկության արդյունքների մասին Վթար․ որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հերթական ԱԺ ընտրություններն այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ․ Վահե Հովհաննիսյան Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անտեսում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան․ Նեբենզյա Իրանը թույլատրել է հնդկական տшնկերներին անցնել Հորմուզի նեղուցով


Արմեն Ստեփանյան. Էներգախնայող տեխնոլոգիաները կարեւոր են խոշոր բիզնեսի համար

Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Banks.am-ին 

- Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:

-Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, եւ դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական նպատակների իրականացմանը։ Եթե անդրադառնանք հատկապես հանքարդյունաբերության ոլորտին, ապա այն համարվում է էներգատար ոլորտներից մեկը, եւ էներգաարդյունավետությունն այդ պատճառով այստեղ ունի առանձնահատուկ նշանակություն։ Այլեւս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը՝ դրա նշանակության որեւէ առանձին բաղադրիչի առումով։

Օրինակ՝ եթե մի կողմ թողնենք, որ հումքի արդյունահանումը, տեղափոխումը եւ վերամշակումը ինքնին էներգատար են ու կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը, ապա դրանց օպտիմալ օգտագործումը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ բնապահպանական տեսանկյունից։ Նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաեւ արտանետումների ծավալները, ինչը կարեւոր է բնապահպանական առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներով ցույց տալ էներգաարդյունավետության եւ բնապահպանության կապը։

Կարող եմ ասել, որ, այո, առնվազն խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները եւ՛ շահութաբեր են, եւ՛ կարեւոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հանրային մտածողությունը բնական ռեսուրսների օգտագործման հարցում դարձնելու ավելի գիտակցված ու խնայող։

- Եթե խոսենք զուտ ԶՊՄԿ-ի մասին, ապա էներգաարդյունավետության բարձրացմանն ի՞նչ քայլեր են կատարվել ձեռնարկությունում վերջին տարիներին եւ ինչ է նախատեսվում ապագայի համար:

- Բնականաբար, ինչպես արդեն նշեցի, հանքարդյունաբերության մեջ՝ գոնե մեր ընկերության օրինակով խոսելով, կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվում կիրառվող տեխնոլոգիաները ավելի էներգաարդյունավետ տարբերակներով աստիճանաբար փոխարինելու ուղղությամբ։ Մեր կայուն զարգացման ռազմավարության մաս է կազմում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ դրա համար մշակվել են մի քանի ուղղություններով ռազմավարական քայլեր։ Դրանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր են, օրինակ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման ծրագրերը, ապագայում՝ ավտոպարկի էլեկտրաֆիկացիան, էներգաարդյունավետ այլ տեխնոլոգիաների կիրառումը։ Կարեւոր եմ համարում նման ծրագրերը նաեւ մեր համայնքներում։ Մեր ազդակիր համայնքներից Սյունիք համայնքում ԶՊՄԿ միջոցներով արդեն տեղադրել ենք արեւային ֆոտովոլտային համակարգեր եւ ջրատաքացուցիչներ մոտ 200 ընտանիքի համար, ինչը հսկայական ծավալ է։ 

 Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Սրա հետ մեկտեղ կարեւոր եմ համարում ընդգծել, որ հանքարդյունաբերությունը կանաչ էներգետիկայի անցման հիմքն է, եւ կայուն զարգացման համատեքստում աշխարհում ավելի ու ավելի շատ են կարեւորում ոլորտը։ Շատ երկրներ հանքարդյունաբերությունը եւ մետաղների մատակարարման շղթան ընդգրկում են իրենց կայուն զարգացման եւ էներգետիկ անցման ռազմավարություններում, քանի որ չի կարող լինել էներգետիկա եւ կանաչ անցում առանց մետաղների։ Այդ առումով Հայաստանը ունի չօգտագործված հսկայական պոտենցիալ եւ՛ հանքարդյունաբերության եւ՛ էներգետիկայի բնագավառում։ 

- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ասել, որ մեր հասարակությունը եւ գործարար համայնքը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կայուն զարգացման խնդիրներին, «կանաչ տնտեսությանը»:

- Կարծում եմ աստիճանաբար գալիս է գիտակցումը, որ սա եւ՛ անհրաժեշտություն է, եւ՛ անխուսափելիություն, եւ երկարաժամկետ կտրվածքում նաեւ տնտեսական շահավետություն։ Իհարկե, սա համատարած չէ եւ շատ անելիք կա։ Խոշոր ընկերությունները, նրանք, որոնք աշխատում են դրսի շուկաների հետ ավելի արագ են ադապտացվում, քանի որ անհնար է պահպանել մրցունակությունը եւ տեղ գրավել շուկայում առանց որոշակի չափանիշներ ներդնելու։ Սակայն ճնշումը պետք է գա նաեւ երկրի ներսից, կարգավորումներով, օրենսդրական փոփոխություններով։ Ոչ թե բիզնեսի վրա լրացուցիչ բեռ դնելու միտումով, այլ հենց՝ հայկական բիզնեսի մրցունակությունը ապահովելու նպատակով։ Այսօր շատերը դա կարող են դեռ չգիտակցել, բայց կարգավորումները եվրոպական շուկաներում, նույնիսկ Չինաստանում շատ արագ են տարածվում եւ շատ բիզնեսներ պարզապես չեն հասցնում ներդնել համապատասխան համակարգեր, կայուն զարգացման հաշվետվողականություն, կառավարման համակարգեր եւ պարզապես դուրս են մղվում շուկայից։ Հայկական բիզնեսին եւս պետք է օգնել ադապտացվել։ 

- Ս.թ. հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում ԶՊՄԿ-ն վերահաստատել էր նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը՝ ներկայացնելով 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը: Ինչպիսի՞ կիրառական նշանակություն ունեն այս հաշվետվությունները ձեռնարկության ամենօրյա աշխատանքի վրա: Ավելի պարզ ասած, ի՞նչ են դրանք տալիս կոմբինատի աշխատակիցներին, համայնքին եւ երկրին:

- Նախ, ինչպես ասացի, կայուն զարգացման հաշվետվողականությունը մրցունակ մնալու համար անհրաժեշտություն է։ Սա այն մինիմումն է, որը վաղ թե ուշ պահանջվելու է ցանկացած ընկերությունից, որը որեւէ կերպ կապված է դրսում որեւէ շուկայի հետ՝ անկախ նրանից արտահանող է, կամ մատակարարման շղթայի որ օղակում է։ Կիրառական առումով սա հենց այն ամենամյա աշխատանքն է, որը հնարավորություն է տալիս հաշվառել, գնահատել եւ համեմատել բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական ոլորտներում ընկերության առաջընթացը եւ բացթողումները, հաջորդ տարվա համար շտկումները նախանշելու համար։ 

- Ներկայացնելով հաշվետվությունը՝ Դուք ասել էիք, որ այն «ներառում է ինչպես մեր նվաճումները, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման մեր հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին»: Որո՞նք են այդ բացթողումները եւ ինչպես դրանք կարող են շտկվել:

- Շտկելու կարիք միշտ կա։ Հատկապես, երբ խոսում ենք ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող ԶՊՄԿ-ի մասին։ Նոր են ներդրվում բազմաթիվ բնապահպանական, կառավարչական եւ սոցիալական համակարգեր, շատ ժամանակ կպահանջվի դեռեւս նախկինում կուտակված խնդիրները լուծելու համար։ Բայց դա հնարավոր է, եւ տարեցտարի իրականացվում է արդիականացման ծրագիրը։ Անցյալ տարի ընդունվեցին ընկերության քաղաքականությունները, այդ թվում՝ բնապահպանական եւ սոցիալական քաղաքականությունները եւ դրանց  լիարժեք ներդրումը եւ կիրառումը դեռեւս աշխատանք է պահանջելու։ Ածխածնային հետքի կրճատման ծավալների եւ ժամկետների առումով հստակ թիրախներ դեռեւս չունենք, եւ ուզում ենք այս տարի շտկել այդ բացը։ Դեռեւս դժգոհ եմ առողջության եւ անվտանգության մշակույթի ներդրումից, ինչը դեռեւս հանգեցնում է միջադեպերի։ Անելիքներ շատ կան։ Նույնիսկ զարգացած երկրների խոշոր ընկերությունները ամեն տարի նոր նշաձողեր են դնում եւ լրացնում բացթողումները։ Կայուն զարգացումը մշտական ադապտացիայի, փոփոխության եւ շտկումների կարիք ունի։ Չկա ընկերություն, որ կարող է ասել, որ շտկելու ոչինչ չունի եւ դա լավ է, քանի որ ապահովում է շարունակական բարելավման համար ջանքերի կենտրոնացում։ 

««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով:

Արծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրիցԱնհայտ տղամարդը ավտոմեքենայով բախվել է սինագոգայի շենքին և հետո կրակ բացելԽոշոր ավտովթար․ «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավորներից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից են դուրս բերելԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՍտամոքսի այրոցի ժամանակ ամենաօգտակար մթերքներըԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՎթարային ջրանջատումԵրևանում փողոցներ կանվանափոխվեն․ ո՞ւմ անունով կլինեն դրանքՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան«Ծովինար» ջրամբարում փրկարարները, ջրասուզակն ու քաղաքացիները շարունակում են երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքներըԻնձ համար կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և ամբողջ աշխարհի ոչնչացումը․ ԹրամփՉինացի ֆերմերը բադի մեջ մոտ 10 գրամ ոսկի է գտելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելՀանցավորության աճի իրական պատճառների մասին. Աննա ՄկրտչյանԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանՍա սյուրռեալիզմ է, աբսուրդի թատրոն․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը ռուսական բանաձևի քվեարկության արդյունքների մասին Վթար․ որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի
Ամենադիտված