Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը


Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակաշրջանում, երբ կապի միջոցները և թվային գործիքները զարգանում են հսկայական արագությամբ, հասարակությունները կանգնում են ոչ միայն նոր հնարավորությունների, այլև նոր սպառնալիքների առաջ։ Զեղծարարություններն այսօր հասել են աննախադեպ մասշտաբների՝ իրենց խոր և բազմաշերտ դրսևորումներով, պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների, տվյալների փոխանակման ու մշակման կարողությունների, արհեստական բանականության և ինտերնետային համաշխարհային ցանցի տարածմամբ։ Եթե նախորդ տասնամյակներում զեղծարարությունները հիմնականում սահմանափակվում էին ֆիզիկական միջավայրով՝ փաստաթղթերի, ստորագրությունների կամ տարբեր ծառայությունների կեղծմամբ, ապա այսօր սա դարձել է գլոբալ, անտեսանելի ու սահմաններ չճանաչող երևույթ, որի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ ցանկացած մարդ՝ անկախ իր գտնվելու վայրից, կարող է հայտնվել զոհի կարգավիճակում։

Այս համատեքստում համաշխարհային մակարդակով օրեցօր ավելանում են զեղծարարության այնպիսի տեսակները, որոնց հիմքում նորագույն տեխնոլոգիաներն են։ Արհեստական բանականության զարգացման արդյունքում հնարավոր է ստեղծել սինթետիկ տեսանյութեր կամ ձայներ, որոնք անբաժանելիորեն նման են իրականին՝ հնարավոր դարձնելով ոչ միայն մարդկանց խաբելը, այլև նրանց հեղինակության, ֆինանսական կամ անձնական անվտանգության տեսանկյունից լրջագույն վնաս հասցնելը։ Դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է գեներացնել տեսանյութեր, որտեղ հայտնի մարդիկ, պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ «երևում» են իրականում չկատարված գործողություններ կատարելիս, որոնք կարող են օգտագործվել շանտաժի, շորթման, քաղաքական մանիպուլ յացիաների, հանրային կարծիքի վրա ազդելու և այլ նպատակներով։ Սինթետիկ ձայների գեներացիան ևս նոր սպառնալիք է՝ թույլ տալով զանգահարել մարդկանց ու ներկայանալ որպես նրանց հարազատ, գործակից, բանկի աշխատակից կամ պաշտոնյա՝ համոզելով տրամադրել կարևոր տվյալներ, կատարել փոխանցումներ կամ բացել գաղտնաբառեր։

Այս ամենին գումարվում է այն իրողությունը, որ զեղծարարության հնարքներն անընդհատ կատարելագործվում են. նոր գործիքներն ու մեթոդները արագորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, և որևէ երկրի սահմանային ռեժիմը կամ իրավական դաշտը այլևս չեն կարող հանդիսանալ բավարար խոչընդոտ։

Որևէ անձ, գտնվելով աշխարհի մի ծայրում, կարող է ընդամենը վայրկյանների ընթացքում կեղծել փաստաթղթեր, կազմակերպել ֆիշինգային կամ ֆարմինգային հարձակումներ, սոցիալական ինժեներության միջոցով մոլորեցնել հազարավոր մարդկանց և կիրառել նրանց դեմ զանազան սխեմաներ՝ առանց իր ինքնությունը բացահայտելու վտանգի։

Սա համաշխարհային խնդիր է, որի դեմ պայքարը պահանջում է ոչ միայն ազգային, այլև միջազգային համագործակցություն, կրթություն, իրավական հստակություն և տեխնոլոգիական լուծումների մշտական նորացում։

Հայաստանում այս թեման հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով երկրին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Այսօր արդեն նաև մեր երկրում են հազարավոր մարդիկ դառնում զեղծարարների զոհ՝ տարբեր թվային սխեմաների միջոցով։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ հասարակության լայն շերտերը չունեն թվային հիգիենայի, տեղեկատվական անվտանգության և կիբեռպաշտպանության մասին բավարար գիտելիքներ։ Շատերը չեն կարողանում տարբերել իրականը կեղծից, չեն ճանաչում վտանգավոր հղումները, չեն կարողանում գնահատել իրենց տվյալների արժեքը, ինչի հետևանքով հեշտությամբ են տրամադրում իրենց անձնական ու ֆինանսական տվյալները՝ բանկային քարտի տվյալներ, օգտագործվող գաղտնաբառեր, անձնագրային կամ սոցիալական ցանցերի մուտքանուններ և այլն։

Ֆիշինգը՝ որպես ամենատարածված զեղծարարական մեթոդ, Հայաստանում օրեցօր ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում։ Զեղծարարները հաճախ ստեղծում են կեղծ կայքեր, որոնք արտաքինից գրեթե չեն տարբերվում իրական բանկային կամ պետական կայքերից, ուղարկում են զանգվածային կամ անհատական էլեկտրոնային նամակներ կամ հաղորդագրություններ, որոնց միջոցով խաբում են օգտատերերին՝ ստիպելով մուտքագրել իրենց գաղտնի տվյալները։ Այս մեթոդի «զարդարանքն» այն է, որ հաճախ ուղերձները գրվում են գրագետ հայերենով, օգտագործում են պաշտոնական լոգոներ, ինչը մեծացնում է վստահությունը։

Ֆարմինգը ևս տարածված երևույթ է. այստեղ արդեն տրաֆիկը վերահղվում է կեղծ կայքի, իսկ օգտատերը, առանց կասկածելու, մուտքագրում է իր տվյալները, որոնք անմիջապես հայտնվում են խարդախների ձեռքում։

Սոցիալական ինժեներությունը ևս դարձել է զեղծարարության համատարած գործիք։ Զանգահարելով քաղաքացիներին, ներկայանալով տարբեր ծառայությունների աշխատակից, նույնիսկ՝ պաշտոնյաներ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, խաբեբաները հոգեբանական ճնշման կամ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով ստիպում են արագ որոշումներ կայացնել, ինչի արդյունքում քաղաքացին տրամադրում է իր տվյալները կամ կատարում փոխանցումներ։

Անընդհատ զարգանում են նաև խարդախության այլ մեթոդներ։ Օրինակ՝ ավելանում են կեղծ վարկային առաջարկները, կեղծ մրցանակախաղերը, կեղծ ներդրումային հարթակները, որտեղ մարդկանց առաջարկում են հեշտությամբ գումար վաստակել կամ նվերներ ստանալ։

Իսկ վերջերս արձանագրված դեպքերից մեկը, որի ժամանակ նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ստորագրությունն է կեղծվել, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ զեղծարարները պատրաստ են ավելի հեռու գնացող քայլերի՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, գրաֆիկական ծրագրեր, անգամ արհեստական բանականություն՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Այս ամենը մի կողմից էլ բացահայտում է իրավական ու վերահսկողական համակարգերի թերիությունը։ Հայաստանում զեղծարարությունների խնդրի առանձնահատկություններից մեկն այն է, որ համապատասխան կառույցները հիմնականում արձագանքում են արդեն իրականացված դեպքերին։ Հաճախ զեղծարարության մասին հաղորդագրությունները տարածվում են միայն այն ժամանակ, երբ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ արդեն դարձել են զոհ։ Այս իրավիճակը պայմանավորված է ինչպես ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ թվային գրագիտության պակասով, իրավական դաշտի թերիությամբ և հանրային իրազեկման մեխանիզմների ոչ բավարար արդյունավետությամբ։ Մարդիկ տեղեկանում են ռիսկերի մասին միայն այն ժամանակ, երբ վտանգն արդեն իրագործվել է։ Բացի այդ, զեղծարարներին հայտնաբերելու և պատժելու գործընթացը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը խոչընդոտում է կանխարգելման և հանրային վստահության բարձրացման հնարավորությունը։

Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես փոխել մոտեցումները և կառուցել այնպիսի միջավայր, որը դժվարացնում, եթե ոչ՝ անհնարին է դարձնում զեղծարարության իրականացումը։ Նախ՝ պետք է էապես բարձրացնել հանրային իրազեկվածությունը, ներդնել կրթական ծրագրեր՝ սկսած դպրոցներից մինչև մեծահասակների ուսուցում, որոնք կսովորեցնեն քաղաքացիներին տարբերել վտանգավոր հաղորդագրությունները, ճանաչել կեղծված կայքերը, չթողնել իրենց տվյալները անծանոթ հարթակներում, չհավատալ հեշտ հարստանալու խոստումներին, չբացել կասկածելի հղումները։ Պետք է զարգացնել թվային գրագիտությունը՝ որպես ժամանակակից հասարակության կենսագործունեությանն ուղղված անհրաժեշտություն։ Երկրորդ հերթին պետք է ամրացնել իրավական դաշտը, ապահովել խիստ պատժամիջոցներ ոչ միայն զեղծարարների, այլև նրանց օժանդակողների նկատմամբ, ներդնել արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման համակարգեր, որոնք թույլ կտան կանխել խարդախության տարածումը նախքան զանգվածային զոհերի ի հայտ գալը։ Չպետք է անտեսել նաև տեխնոլոգիական միջոցները՝ տվյալների պաշտպանության համակարգերը, երկաստիճան նույնականացումը, հեռակառավարման ծրագրերի և հակավիրուսների կիրառումը, բանկերի ու պետական կառույցների կողմից մշտական մոնիտորինգի իրականացումը։ Միաժամանակ, պետք է խրախուսել միջազգային համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, նորարարական լուծումների ներգրավման, միջազգային փորձի կիրառման և համատեղ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Հակառակ դեպքում, եթե չկան համակարգային, արագ ու համապարփակ քայլեր, զեղծարարները շարունակելու են օգտվել հասարակության խոցելիությունից, փորձելու են նորանոր մեթոդներ, կատարելագործելու են իրենց սխեմաները՝ ի վնաս ոչ միայն առանձին քաղաքացիների, այլև երկրի տնտեսության, պետական ինստիտուտների, հանրային վստահության։ Նկատի ունենանք, որ զեղծարարության վտանգը ներկայումս ոչ միայն անհատի, այլև երկրի անվտանգության խնդիր է, ու դրա դեմ պայքարը պահանջում է միասնական, ճկուն, շարունակական ջանքեր՝ պետական, մասնավոր և հանրային բոլոր մակարդակներում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերել
Ամենադիտված