ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով


Փոքրիկ Տիգրանի մահը մի ամբողջ անկատար համակարգի, ոչ սրտացավ մարդկանց ու ապաինստիտուցիոնալացման հիվանդագին մոտեցման հետևանք է. Աննա Սաֆարյան

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Փոքրիկ Տիգրանի մահը մի ամբողջ անկատար համակարգի, ոչ սրտացավ մարդկանց ու ապաինստիտուցիոնալացման սխալ, ծայրահեղ, հիվանդագին մոտեցման հետևանք է։ Սա ահազանգ է մարդկային անտարաբերության, ոլորտի մասնագետների անկարողության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Աննա Սաֆարյանը։

Նա համոզված է, որ Տիգրանի  սպանությանն այդ ընտանիքում նախորդել են բռնություններ, ընտանիքում եղել է ոչ առողջ մթնոլորտ, սակայն շատերը՝ հարևան, բարեկամ, համայնքի ղեկավար և այլք, աչք են փակել այդ երևույթների վրա։

Մինչդեռ դրանք կանխարգելելուն ուղղված բարեփոխումների մասին տարբեր շրջանակներ երկար խոսում են, քննարկում, ու միշտ դրանց հաջորդում են քիչ գործողություններ։

 

«Չնայած անընդհատ ներդրվող ջանքերին, մենք դեռ չունենք լիարժեք և առողջ համակարգ երեխայի պաշտպանության համար: Հաճախ ընտանիքների հետ աշխատող մասնագետները չունեն բավարար հմտություններ բարդ դեպքերով աշխատելու համար: Նախընտրում են աչք փակել, ասել «բարդ է», կամ «մարդը չի ուզում, որ օգնենք»: Խնդիրները հաղթահարելու համար աղքատ ու խոցելի ընտանիքներին հագուստ ու սնունդ տալով միայն հատվածային օգնությունը լուծում չի: Սրտացավությունը և աչք չփակելն են հենց երեխայի լավագույն շահին են ծառայում, ոչ թե իրավական ակտերում անորոշ ձևակերպումներ մտցնելը»,-նշեց երեխաների իրավունքների պաշտպանությամբ տարիներ շարունակ զբաղվող մասնագետը։

Սաֆարյանն ընդգծեց՝ երեխաների հետ կապված նման ողբերգական դեպքերի պարագայում շատերը սկսում են մեղավորներ փնտրել, մինչդեռ երեխայի բռնությանը կամ այլ դեպքին ականատես լինելիս բոլորս փորձում ենք անտեսել այն, մեզանից այն կողմ հրել, մեղադրել զոհին։

«Եթե մենք նայում ենք փոքրիկ Տիգրանի ողբերգական դեպքին, իհարկե, չխախտելով անմեղության կանխավարկածը, տեսնում ենք, որ ընտանիքում բազմապրոֆիլ խնդիրներ կան։ Նույնիսկ եթե երեխայի մահը չլիներ, ապա մենք տեսնում ենք, որ կան երեխաներ, որոնք ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Վստահ եմ, որ համայնքի ղեկավարը, մյուսները տեղյակ են եղել խնդիրների մասին, բայց աջակցությունը, որպես կանոն, միշտ լինում է իրավիճակային»,-ընդգծեց Աննա Սաֆարյանը։

Նրա խոսքով, նման ընտանիքների հետ անհրաժեշտ է  մասնագետի տևական աշխաատնք, իսկ մեր երկրում սոցիալական աշխատողները շատ ծանրաբեռնված են, զուրկ աշխատանքային բավարար պայմաններից, շատ դեպքերում նաև համապատասխան հմտություններից։

Հաջորդ խնդիրը ապաինստիտուցիոնալացման ծայրահեղացումն է։

«Մենք երկար տարիներ խոսում ենք ապաինստիտուցիոնալացման անհրաժեշտության մասին, ես ինքս էլ կարծում եմ, որ երեխայի համար լավագույն տեղը, այո, ընտանիքն է, ընտանեկան միջավայրը։ Բայց շատ հաճախ ես նկատում եմ, որ ունենում ենք դեպքեր, երբ ապաինստիտուցիոնալացման ծայրահեղացումը հանդես է գալիս որպես արդարացում, որ կտրուկ քայլեր չձեռնարկենք, երեխային ընտանիքից չհեռացնենք։ Եթե մենք տեսնում ենք, որ  կենսաբանական ընտանիքն ի վիճակի չէ ապահովել երեխայի համար ընտանեկան միջավայրը, աշխարհում կա փորձ, որ երեխային պետք է ժամանակավոր հեռացնեք, բարելավվես ընտանիքի սոցիալական պայամնները, կենսապայմանները, կայունացնես, հետո երեխային վերադարձնես ընտանիք՝ զուգահեռաբար մշտական վերահսկողության ներքո պահես»,-նշեց իրավապաշտպանը։

Երեկ հայտնի դարձավ, որ սպանված Տիգրանի եղբայրներն ու քույրը տեղափոխվել են ՀՕՖ-ի կենտրոն։

Սաֆարյանի գնահատմամբ, Հայաստանում փորձում են զարգացնել երեխայի խնամքի այլընտրանքային տեսակներ՝ խնամակալություն, խնամատարություն, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ քայլերը բավարար չեն։ Հանրապետությունում գործող շուրջօրյա խնամքի մի քանի կենտրոնները խիստ ծանրաբեռնված են։

«Սա խոսում է  այն մասին, որ համակարգի տարբեր կոմպոնենտներ չեն կարողանում իրար փոխլրացնել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, մի տեղ կա մասնագետների պակաս, մի տեղ՝ ռեսուրսների պակաս, մի տեղ ծայրահեղացում է։ Արդյունքում մենք նման ողբերգական դեպքերի ժամանակ բուռն քննարկում ենք, հետո հանդարտվում։ Հիմա ժամանակն է ավելի գործուն քայլերի անցնել»,-ընդգծեց Սաֆարյանը։

Մասնագետը հասկանում է՝ համակարգ փոխելը հեշտ չէ, բայց պետք է այդ գործում լինել հետևողական ու հաստատուն, ոչ հատվածային քայլերով առաջ գնալ։ Մինչդեռ վերջին տարիներին մի համակարգը դեռ չկայացած, որոշում է կայացվում՝ կիսատ թողնել, նորին անցնել։

«Մենք արդեն հոգնել ենք ասելով, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինները չաշխատող,  անիմաստ կառույցներ են։ Նստում են, քննարկումներ են անում հիմնականում կենցաղային մակարդակի, եթե Երևանում կարող է լինեն  մասնագիտական տարրեր, ապա մարզերում այդ ամենը շատ կենցաղային մակարդակի վրա են, բոլորն իրար ճանաչում են, չեն ուզում  մեկին այսպես ասած վատություն անել, արդյունքում ոչ մի երեխայի խնդիր այդ հարթակներում չի լուծվում։ Եվ մենք բավականին երկար ժամանակ այդ մասին խոսում ենք, ասում ենք այդ համակարգը պետք  փոխվի, այն պետք է լինի վճարովի աշխատանք, որպեսզի այդ մարդուն խրախուսես, արդյունք պահանջես։ Բայց ոչ մի բան չի փոխվում, անընդհատ վերապատրաստումներ ենք անում, մեկը գնում է, մյուսն է գալիս, բայց համակարգը չի փոխվում։ Մենք ի՞նչ սոցիալական էֆեկտ ենք ուզում այդ մարմնից, եթե խնդիրները նշում ենք ու այդ ուղղությամբ ոչ մի փոփոխություն չենք անում»,-մանրամասնեց նա՝ ընդգծելով պատասխանատվության սահմանումն այն մարդկանց նկատմամաբ, որ չեն կիրառում օրենքը։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված