Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ


Ինչպես է Փաշինյանը խաղում Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» սցենարով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ցույց է տվել իր «խաղաղասիրական» տրամադրվածությունը՝ այս անգամ հայտարարելով, թե Հայաստանի գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն, իսկ Սևանա լիճը պետք է կոչվի Գյոյչա։ Այդ հայտարարությունը, որն ուղեկցվեց ադրբեջանական մեդիայի կազմակերպված քարոզչությամբ, ըստ քաղաքական գործիչ Անի Սամսոնյանի, ոչ թե պատահական է, այլ Հայաստանի նկատմամբ Ալիևի՝ երկարաժամկետ ռազմավարության բաղադրիչ։

«Ակնհայտ է, որ կարճաժամկետ խաղաղության խոստումով Ալիևը նախապատրաստում է Հայաստանի երկարաժամկետ զավթումը։ Այդ ծրագիրը կոչվում է “Արևմտյան Ադրբեջան”։ Հայկական տեղանունները ադրբեջաներեն արտասանելն այդ ռազմավարության մարտավարական կողմն է, որի նպատակն է ամրապնդել այն նարատիվը, թե Հայաստանը պատմական Ադրբեջանն է», — նշեց Սամսոնյանը «Փաստ»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ հարևան երկիրն իրականացնում է համակարգված դիվանագիտական աշխատանք։ Վերջերս արտահոսած փաստաթղթերը փաստում են, որ Ալիևի աշխատակազմը ոչ միայն համակարգել, այլև ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջան» արշավը։ Դրան ներգրավված են եղել հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ, գիտական կենտրոններ և մեդիա կառույցներ, իսկ թեմայի շուրջ կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ։

Սամսոնյանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն հակազդում այս քարոզչությանը, այլև նպաստում են նրան։ «Այդ “փորձագետներին” մեր իշխանությունները հրավիրում են Հայաստան՝ ներկայացնելով որպես անկախ ՀԿ-ների ներկայացուցիչներ, նրանց տալիս են հարթակ հարցազրույցների համար, իսկ վարչապետը նրանց հետ հանդիպում է պետական մակարդակով։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանն արդարացնում է Ալիևին՝ մեր տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալու համար։ Բավական չէր, որ կասկածի տակ դրեցին Արցախի հայկականությունը, հիմա էլ Սևանի անունը չեն կարողանում հիշել», — նշեց նա։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փաստացի ներգրավված են «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրագործման գործընթացում։ «Հաշվի առնելով այն, թե ինչ վստահությամբ է Ալիևը խոսում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, կարելի է ասել, որ դա Փաշինյանի հետընտրական խոստումներից մեկն է՝ ուղղված սեփական իշխանությունը պահպանելուն», — հավելեց Սամսոնյանը։

Վաշինգտոնյան խաղաղության համաձայնագրին անդրադառնալով՝ նա այն բնութագրեց որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական գործիք, որն իրականում ոչ մի կապ չունի խաղաղության հետ։ «Վաշինգտոնյան համաձայնագիրը միֆ է։ Կա պայմանավորվածություն Փաշինյանի և Ալիևի միջև, որ մինչև ընտրությունները սահմանին կրակոց չի լինի, որպեսզի ժողովուրդն ապրի խաղաղության պատրանքով։ Այդ պատրանքի հաշվին Փաշինյանը կփորձի ստանալ ձայներ՝ ասելով՝ եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի։ Սակայն ժողովուրդը դեռ չի գիտակցում, թե ինչ գին ունի այդ շանտաժով պարտադրված “խաղաղությունը”։ 2026-ից հետո հայ ժողովուրդը կտեսնի, թե հանուն իշխանությունը պահելու Փաշինյանն ինչ է խոստացել Ալիևին և ինչ գին ենք մենք վճարելու խաբուսիկ խաղաղության համար։ Այդ ժամանակ ընտրությունը լինելու է պարզ՝ Նիկոլ Փաշինյա՞ն, թե՞ Հայաստանի հայկական Հանրապետություն», — եզրափակեց Անի Սամսոնյանը։

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է
Ամենադիտված