Արտաշատի հիվանդանոցի հիմնանորոգման համար հատկացվեց 25 մլն դրամ
ՀասարակությունՀՀ կառավարությունն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում ստացիոնար բաժանմունքների տեղափոխման համար բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ մասնաշենքի տարածքային պայմանների բարելավման նպատակով Արարատի մարզպետարանին հատկացրեց 25 միլիոն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկայում ավարտված են բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի նախագծման աշխատանքները, որից հետո մեկնարկելու է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը: Հաղթող ճանաչված կազմակերպության հետ պայմանագրի կնքումից հետո էլ կսկսվեն շինաաշխատանքները: