Նեպալում ձնահոսքի հետևանքով յոթ լեռնագնաց է զոհվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նեպալի հյուսիս-արևելքում ձնահոսքի հետևանքով առնվազն 7 լեռնագնաց է զոհվել, այդ թվում՝ հինգ օտարերկրացի և երկու նեպալցի: Այս մասին հայտնել է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել Դոլախա շրջանի Յալունգ Ռի լեռան բազային ճամբարի մոտ։
Փրկարարներն առայժմ գտել են երկու մարմին և դեռևս որոնում են մնացած հինգին, որոնք, ենթադրաբար, թաղված են ձյան մեջ։
Եվս ութը փրկվել են և տեղեփոխվել մայրաքաղաք Կատմանդու՝ բուժում ստանալով նպատակով:
Փրկարարական աշխատանքները դժվարանում են եղանակային վատ պայմանների և լոգիստիկ խնդիրների պատճառով:
Հետևեք մեզ՝ այստեղ