Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո ԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն

Ներդրողները գնալու են այնտեղ, որտեղ խաղի կանոնները հստակ են, համակարգերը՝ կայուն, երկիրը՝ պատրաստ ներդրումների (տեսանյութ)

Հոկտեմբերի սկզբին Ծաղկաձորում կայացավ Mining Armenia Forum-ը (Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում)՝ երկօրյա համաժողովը։ Համաժողովն աննախադեպ քանակի և աշխարհագրության միջազգային փորձագետներ էր բերել Հայաստան, որոնք հայտնի են ոչ միայն հանքարդյունաբերության, այլև հարակից՝ ֆինանսական և բնապահպանական ոլորտներում։

Մասնակիցներից մեկը միջազգային աշխարհահռչակ Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հանքարդյունաբերության և մետաղների տնօրեն Վաել Ջաբերն էր, որի դիտարկմամբ՝ աշխարհում ամենուր մետաղների պահանջարկն ավելանում է, և երկրները ուժեղ մրցակցության մեջ են՝ ներդրողներ ներգրավելու համար։ Ներդրողները գնալու են այնտեղ, որտեղ խաղի կանոնները հստակ են, համակարգերը՝ կայուն, երկիրը՝ պատրաստ ներդրումների, — բանաձևում է մասնագետը։

Նրա խոսքերով՝ աշխարհը գնալով ավելի շատ էներգիայի կարիք է ունենալու, առաջանալու է ավելի շատ կանաչ էներգիայի պահանջարկ, և գնալով ավելի ու ավելի է աճելու էլեկտրոմոբիլների արտադրությունը։ Շուկայի պահանջարկը մեծ է, և սա լավ ժամանակ է Հայաստանի համար՝ օգտվելու այս հնարավորությունից, ցույց տալու ներդրողին, որ ունի լավ միջավայր և ներդրումային դաշտ։ Քանի որ, եթե ներդրողը չգա այստեղ, կգնա որևէ այլ՝ ավելի բարենպաստ երկիր, — բացատրեց Ջաբերը։

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ընթացքում շատ խոսվեց այն մասին, որ Հայաստանի գործող հանքերը շատ չեն՝ ընդամենը մի քանիսը, և դրանց պաշարները անսպառ չեն։

Վաել Ջաբերը պնդում է, որ ժամանակն այստեղ կրիտիկական նշանակություն ունի։ Մեկ նոր հանք կառուցելը տևում է մոտ 15 տարի՝ հայտնաբերումից մինչև արտադրություն։ Եթե այսօր ներդրումներ ներգրավես, նոր հանքը կսկսի գործել 10 և ավելի տարի անց։ Ուրեմն պետք է հիմա սկսել՝ 10 տարուց արդյունք ակնկալելու համար։

Խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանը շատ տեսանելի չէ․ մարդիկ, ներդրողները չգիտեն Հայաստանի մասին։ Ուստի, նրա կարծիքով, պետք է սկսել պոտենցիալը բացահայտելուց՝ ներդրումներ անել հանքերի մասին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության մեջ, քարտեզագրել պոտենցիալը, հնարավորություն ստեղծել ներդրողի համար հասկանալու հնարավորությունները և անել ամեն ինչ, որպեսզի ներդրողին հասկանալի լինի ողջ գործընթացը՝ պահանջները հստակ, օրենքները՝ կանխատեսելի։ Այս ամենը հետևողական ջանքեր է պահանջում կառավարությունից։

Երկիրը ներկայացնելու առումով, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը կարևորագույն նշանակություն ունի։ Ընդամենը երկու օրում հյուրերը ծանոթացան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալին, խնդիրներին և բացթողումներին։

«Ընդամենը երկու օրում հստակ պատկեր ես ունենում, թե ինչպիսի հնարավորություններ կան այստեղ և ինչ անելիքներ», — ասում է միջազգային փորձագետը։ Նրա կարծիքով՝ նման ֆորումներից հետո կարևոր է անցնել գործողությունների՝ ոչ միայն խոսել, այլև հետևողական քայլեր անել։ Ոչ թե մեկ տարի սպասել՝ հաջորդ տարի հավաքվելու և հանքարդյունաբերության պոտենցիալի մասին նորից խոսելու համար, այլ հենց հիմա սկսել գործողությունները, քանի որ մյուս երկրները դա արդեն անում են՝ ներդրումներ ներգրավելու համար։

Այս առումով անելիքներ ունեն և՛ կառավարությունը, և՛ մասնավոր սեկտորը։ Կառավարությունը պետք է ապահովի համապատասխան դաշտ՝ նոր ներդրումներ ներգրավելու համար, իսկ գործող ընկերությունները պետք է որդեգրեն միջազգային լավագույն փորձը։

Արդյունավետ գործունեության համար պետք է բալանս ստեղծել երեք հիմնական շահագրգիռ կողմերի՝ կառավարության, ընկերությունների և հանրության միջև։ Ոչ մի երկրում այդ հավասարակշռությունը կատարյալ չէ։ Եթե դիտարկենք այնպիսի հանքարդյունաբերական երկրներ, ինչպիսիք են Կանադան ու Ավստրալիան, ապա կհամոզվենք, որ այդ երկրները կարողացել են որոշակի բալանս ստեղծել։

Բանախոսի մեկնաբանությամբ՝ սոցիալական ռիսկեր կան ամեն տեղ․ յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն ու առանձնահատկություններն ունի։ Կարևոր է գտնել բալանսը, որպեսզի հանքարդյունաբերության հնարավորությունները հավասարակշռվեն պետության, ներդրողի և հասարակության շահերի միջև։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ռեսուրսների պատասխանատու, ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարում։

Միջազգային փորձագետը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության ոլորտը շեշտակի տեմպերով ներմուծում է նորագույն տեխնոլոգիաներ, կանաչ լուծումներ և արհեստական ինտելեկտ։ Հայաստանը նույնպես կարող է և պետք է օգտվի այդ հնարավորություններից։

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվելThe Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինՀոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն էԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՈւշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետոՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտումՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունիցՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՄինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրությունԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասինՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. ՕբամաԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ինԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանըՎթար է․ ջուր չի լինելուԱյսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակըԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ամենադիտված