Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար․ Լավրով Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Բարձրացում է սպասվում որոշ թոշակառուների համար․ ում է վերաբերում մայիսյան փոփոխությունը Կարկուտ, անձրև, ամպրոպ. ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 26-ից մայիսի 1-ը Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան


«Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ, սա թշնամու պահանջն ու հրահանգն է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ կիրակի, վաղը, գուցե նաև հաջորդող կիրակիներին Հովհաննավանքում տեղի ունեցած ու սպասվող արարողությունները, որոնք որևէ կերպ հնարավոր չէ համարել պատարագ՝ քրիստոնեական աստվածապաշտական արարողություն, ոմանք անօրենություն, ոմանք էլ սրբապղծություն են կոչում։ Բայց այն, որ սա գործող իշխանությունների՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրագործող արշավի համատեքստում պետք է դիտարկել, միանշանակ է։ «Սա թշնամու պահանջն է, որովհետև Հայ առաքելական սուրբ եկեղեցին միշտ իր ազգապահպան գործունեությամբ թշնամու համար խոչընդոտ է եղել։ Այն համաշխարհային ցանց ունեցող միակ հայկական կառույցն է։ Թշնամու նպատակն է ոչնչացնել այն, այդ դեպքում ավելի հեշտ ու հանգիստ կգերի և կիշխի մեր երկրին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան։ Հիշեցնում է՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն Եկեղեցին ռևանշիստ է որակում։ «Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ։ Մի խումբ մարդկանց հավաքել, տարել էին Հովհաննավանք, բայց տեսնում ենք, որ այս հարցում նրանք ժողովրդի աջակցությունը չունեն։ Երբ հավատին ես կպնում, կրոնին, մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Իրենց նպա տ ա կին չեն հաս նի, ուղ ղ ա կ ի սրբապղծում են Եկեղեցին, ագրեսիա իրականացնում։ Նրանց նպատակն է խեղել հավատը, բաժան-բաժան անել, Առաքելական եկեղեցուց շեղել և ոչնչացնել այն, Եկեղեցին դարձնել ոչ էական ու ոչ շոշափելի կառույց։ Շատ բառացի ասած՝ որ եղած-չեղած մեկ հաշիվ լինի։ Սա է թշնամու պահանջը և հրահանգը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սա պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ կանոնակարգին չհետևող հոգևորականների դեմ, բանաստեղծն արձագանքում է՝ պարզապես իրենց գործողություններն ընդամենն այդ շղարշի տակ են իրականացնում, ու հասարակությանն այդ միտքն են հրամցնում, թե սա իբր պայքար է ոչ թե Եկեղեցու, այլ հոգևորականների և Կաթողիկոսի դեմ։ Նրա խոսքով, իրականում այս ամբողջ արշավի ու ագրեսիայի հիմքում այն է, որ Եկեղեցին վտանգ է ներկայացնում թշնամու համար։ Ընդգծում է՝ Եկեղեցին է այն կառույցը, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրացնում է Արցախի հիմնահարցը, խոսում է արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի և Արցախում պատմամշակութային արժեքների ոչնչացման մասին. «Նաև այդ պատ ճ ա ռով է Եկե ղ ե ց ի ն վտանգ ներկայացնում թշնամու համար, և հենց այդ պատճառով են նրա դեմ պայքարում: Կաթողիկոսը Շվեյցարիայում և այլ հարթակներում բարձրաձայնում է Արցախի հարցը, Արցախի գործիչներին է ընդունում, նրանց հետ քննարկում տարբեր թեմաներ։ Հաջորդիվ Փաշազադեն, Ալիևը և մյուսներն ակտիվանում են, բորբոքվում։ Այդ մարդուն ասում են՝ կրկին պայքարիր Եկեղեցու դեմ։ Նա էլ մեկ-երկու օր անց պայքարը սկսում է։ Ամբողջն ակնհայտ երևում է, ֆիլմի պես մեր աչքի առաջ է։ Եթե Եկեղեցին լուռ ու մունջ լիներ, որևէ վտանգ չներկայացներ, արցախահայության և այլոց խնդիրները չբարձրաձայներ, իր դեմ այս հարձակումները չէին լինի։ Բայց արդյունքում Եկեղեցին միակն է, որ բարձրաձայնում է Արցախի հայերի վերադարձի արդար և օրինական իրավունքի, մշակութային արժեքների ոչնչացման, արցախահայության բռնի տեղահանման ու Արցախի բռնազավթման մասին»։

Եկեղեցու դեմ իր այս արշավում իշխանությունը միանշանակ հաջողություն չի ունենալու, բայց վնասներ է հասցնելու։ «Խայտառակում է, մեզ նյարդայնացնում, աշխարհի աչքից գցում, դառնում ենք ծիծաղելի, հարգանքի ոչ արժանի ժողովուրդ և այսպես շարունակ։ Բոլորը տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում, բայց նա իր տերերին ասում է՝ տեսեք, ես պատվերը կատարում եմ, ինչ ասում եք, անում եմ։ Իրեն այդպես է պատվիրված, ամեն օր հրահանգիչն ինչ ասում է Բաքվից, նա դա կատարում է։ Այլ տարբերակ հիմա չունի։ Համարում է, որ իշխանության մնալու միակ լծակը, տարբերակը սա է»,-նշում է Հուսիկ Արան։

Խաղաղության մասին ամենաշատը խոսող Հայաստանի ղեկավարն ինչ-որ առումով խեղեց խաղաղության գաղափարն առհասարակ։ Խաղաղություն ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը և ամիսներ շարունակ հայ-ադրբեջանական սահմանին զոհ չունենալու հանգամանքը։ «Ամենից շատ պատերազմն ինքն է բերել։ Չորս-հինգ պատերազմ ենք տեսել անցած յոթ տարում։ Հիմա էլ բանակն է ոչնչացնում։ Թուրքական ծրագիր է, որ հայերը բանակ չունենան, չզինվեն, ծառայության ժամկետի կրճատումն էլ է դրան ուղղված։ Անընդհատ խաղաղության մասին է գոռում, զահլա է տանում։ Բայց օրերս Ալիևի աշխատակազմից հայտնեցին՝ մայիսին Ալիևը չի գալու Հայաստան, որովհետև խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Հիմա նրանք ասում են՝ խաղաղություն չկա, պայմանագիր չի կնքվել, սա հակառակի մասին է գոռում, որովհետև իր վերջին փոքրաթիվ լսարանին խաբելու, հույս տալու խնդիր ունի։ Անընդհատ մեջբերում է՝ Թրամփը, որպես վկա, այդտեղ ստորագրել է, դա դրոշ է սարքել ու թափահարում է։ Բայց Ադրբեջանից ասում են՝ կապ չունի, թե ինչ ես անում ու ասում, միևնույնն է, խաղաղություն չկա։ Իր նշած խաղաղությունն ընդամենը թոզ է, բայց որոշ զանգվածների վրա ազդում է, ասում են՝ տղան տառապում է, տանջվում, խաղաղություն է բերում։ Այնինչ պատերազմ, պարտություն բերած մարդը հիմա ընկել, խաղաղություն է մուրում։ Մեր երկրին, ժողովրդին խեղկատակ ու ոտքի տակի փալաս դարձրեց, Արցախը հայաթափեց ու հիմա իբր խաղաղություն է բերում։ Նա՞ է խաղաղասերը»,-նշում է մեր զրուցակիցը։

Բայց խաղաղություն հաստատող այս փաստաթուղթը, կարծես, այն ազդեցությունը չունեցավ հանրության վրա, ինչ ակնկալում էր իշխող թիմը։ Մարդիկ բնազդային մակարդակով են անգամ հասկանում՝ այդպիսի խաղաղություն չի կարող լինել մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում պատերազմները հաջորդում են մեկը մյուսին, մյուս կողմից՝ տասնամյակներ ձգվող թշնամանքը հնարավոր չէ դադարեցնել մեկ փաստաթղթով։ Հուսիկ Արան ասում է՝ ցավոք, բայց պատմությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը կարճմիտ է։ «Մի քիչ դատողություն ունեցող մարդը 2021 թվականին ուղղակի չէր ընտրի այս մարդուն։ Հիմա ժողովրդի մի մասը գուցե հասկանում է, թե ինչ է կատարվում, որովհետև տեսնում է այն ագրեսիան, որը գալիս է Ադրբեջանից։ Այն ոչ միայն չի թուլացել, այլ հակառակը՝ ոտքն ավելի է սեղմում գազի ոտնակին։ Այսօր մարդկանց մոտ առկա է նաև սոցիալական հիասթափություն։ Կան մարդիկ, որոնց այդքան էլ չի հետաքրքրում հայրենիքը, հողը, տունը, սա էլ եմ մեծ ցավով ասում։ Բացառված չէ, որ Փաշինյանը շանտաժով նորից վերընտրվի։ Շանտաժ կանի՝ ինձ չընտրեք, պատերազմ է լինելու։ Ալիևն ու Էրդողանն էլ դա կհաստատեն, բացառված չէ, որ ժողովուրդն էլ առանց հասկանալու, որ պետք է սթափ լինել, նորից ընտրի սրան։ Այն հիմար կկվի նման է մեր ժողովուրդը։ Մի ձագն էլ է տալիս, որ լավ ապրի։ Հիշո՞ւմ եք այն թեզը՝ Արցախը տանք, որ լավ ապրենք։ Այսօր ասում են՝ Արցախը մերը չէր, վաղն էլ ասելու են՝ Սյունիքը մերը չի, հաջորդ օրն էլ ասելու են՝ Գեղարքունիքը մերը չի։ Մինչև ե՞րբ։ Մինչև հերթը հասնի Երևանի՞ն։ Վերջում էլ Երևա՞նը տանք, որ լավ ապրենք։ Այսքան տարվա մեջ Ադրբեջանը որևէ հարցում փոխզիջման չգնաց, նույնն էլ՝ Թուրքիան։ Այստեղ իշխանություն փոխելու և այլ քայլերի արդյունքում հասան իրենց ուզածին։ Հիմա դու, որպես ժողովուրդ, ուզո՞ւմ ես իրենց հաղթել, դիմադրել ու դիմանալ։ Ամեն հնարավորը զիջելու մտածելակերպ և հոգեբանություն ունենալով՝ չես կարող նրանց հաղթել, ուղղակի չես դիմանա։ Շատ տխուր է մեր վիճակը։ Ի վերջո, ազգերը ոչնչանում են, երբ ուզում են ոչնչանալ, իշխում են, երբ ցանկանում և կարողանում են իշխել։ Աշխարհի հնագույն քարտեզի վրա երեք պետություն կա, երեքից մեկն է մնացել՝ Հայաստանը։ Սա էլ, կարծես, ինքնակամ չի ուզում մնալ։ Զիջելով, հարմարվելով, նվաստանալով՝ երկիր չեն պահում։ Դա բնության օրենքներին դեմ է, այդ մտածելակերպը, զգացողությունը, վարքը բնության օրենքներին դեմ է»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար․ Լավրով Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Բարձրացում է սպասվում որոշ թոշակառուների համար․ ում է վերաբերում մայիսյան փոփոխությունըԿարկուտ, անձրև, ամպրոպ. ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 26-ից մայիսի 1-ը Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ Զելենսկի Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԱնգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սաութհեմփթոնին» Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՔասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ռումինիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին դրոնի ընկնելու պատճառովԿԳՄՍՆ-ն փոփոխություն է առաջարկում աշակերտական խորհուրդների ձևավորման ընթացակարգումԱՄՆ-ը վերսկսում է գնդակահարությամբ մահապատիժներըԱդրբեջանն Ուկրաինային հինգ ուղեւորատար ավտոբուս է նվիրելԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան8 նշան, որ խոսում են վահանաձև գեղձի խնդրի մասինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավորԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԱյս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանՀրապարակում մեկնարկել է «Խաղաղության ձայնը» խորագրով համերգըՌուսաստանը փոխում է անձնագրերի կանոններըՓողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանԱհա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն Մարուքյան«Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԶելենսկին հայտնել է Ադրբեջանի հետ 6 փաստաթուղթ ստորագրելու մասինԱնընդհատ անտրամադիր էր, տղայի մասին էր մտածում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգիստն էԾովահենները Սոմալիի ափերի մոտ պակիստանյան շահերին առնչվող վառելիք տեղափոխող լցանավ են զավթելՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանԿառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ
Ամենադիտված