Իրանը եւ Հունաստանը իրանական նավթի մատակարարման համաձայնագիր են ստորագրել
ՄիջազգայինԻրանը եւ Հունաստանը համաձայնագիր են ստորագրել, որով վերսկսվում Է իրանական նավթի արտահանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mehr News-ին:
«Իրանի ազգային նավթընկերությունը (ԻԱՆԸ) եւ հունական Hellenic Petroleum-ը համաձայնագիր են ստորագրել եվրոպական այդ երկրին իրանական նավթի մատակարարումները վերսկսելու վերաբերյալ»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ներկայիս համաձայնագիրն ստորագրվել Է այն բանից հետո, երբ արդեն ավելի վաղ իրանական նավթի արտահանման պարտավորագրեր կնքվեցին ռուսական, ֆրանսիական եւ իսպանական ընկերությունների հետ, նշում Է գործակալությունը:
«Հունական Hellenic Petroleum նավթընկերությունը մնում Է իրանական նավթի ավանդական գնորդը եւ ածխաջրածնի առաջին խմբաքանակը նրան կբեռնառաքվի մինչեւ 2016 թվականի մարտի վերջը»,-այդ կապակցությամբ հայտարարել Է Մեհդի Ասալին՝ Իրանի նավթի նախարարության՝ ՕՊԷՔ-ի գործերի վարչության գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: