Բրյուսելում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանված հանցագործը ալժիրցի ապօրինաբնակ էր
ՄիջազգայինԲրյուսելի Ֆորեի կոմունայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանված հանցագործը եղել Է ալժիրյան ծագմամբ ապօրինաբնակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերկրային դատախազության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել Է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Նա հավաստել Է, որ ոստիկանությունը որոնում Է փոխհրաձգության եւս երկու մասնակիցների:
«Սպանված ծայրահեղականի ինքնությունը պարզված Է. նա 1980 թվականին ծնված ալժիրյան ծագմամբ Բելքադի Մոհամեդն Է, որը Բելգիայում ապրում Էր անօրինական կերպով: Նա ոստիկանությանը հայտնի Էր սոսկ 2014 թվականին կատարած մանր գողության կապակցությամբ»,- նշել Է դատախազության ներկայացուցիչը:
Հանցագործն «սպանվել Է դիպուկահար ոստիկանի կողմից, երբ կրակ Է բացել ոստիկանության գործակալների վրա», հայտնել Է դատախազության ներկայացուցիչը: «Երկու հոգի կարողացել են փախչել փոխհրաձգության վայրից, նրանց ակտիվ որոնումները շարունակվում են»,- հավելել Է նա:
Սպանվածի մարմնի մոտ հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 11 պահունակ, շատ փամփուշտներ, ծայրահեղական գրականություն եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: