Նորմալ կառավարությունը ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ․ Տիգրան Աբրահամյան
BlogԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը, բուհ նոր ընդունվողների համար քվոտաներ սահմանվեր, ծառայության յուրաքանչյուր տարին աշխատանքային ստաժով կրկնակի համարվեր, պետական ծառայության մրցույթներով տեղեր սահմանվեր, մասնավոր հատվածում քվոտաներ մտցվեր, առողջապահական ծառայություններում արտոնություններ սահմանվեր: Եվ այսպես շարունակ: Սա ավելի մեծ հնարավորություն է շատ ընտանիքների համար երկարաժամկետ կտրվածքով, քան 6 ամսով ծառայությունը կրճատես, զորքերում հազար խնդիր ավելացնես, իսկ թե այդ ծառայության ավարտից հետո ինչ կլինի երիտասարդի հետ` թողնես բախտի քմահաճույքին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/10/28/301445
©️ 1991 - 2025 Երկիր Օրաթերթ