Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի

Ուշադրության կենտրոնում

Գևորգ Թոսունյան

Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով։

ԲԷՑ պատկանում է կառավարությանը և հանդիսանում է փոխանցող ցանց (220 կՎ և ավելի), իսկ ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր» խմբին և հանդիսանում է բաշխիչ ցանց (110 կՎ և ցածր), որն էլեկտրաէներգիան հասցնում է արդեն վերջնական սպառողներին։

Ավելի քան 2,6 մլրդ դրամ․ սա՝ պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափն է։ Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը՝ 1,4 մլրդ դրամի։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր և քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի այդ, կան նաև վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Համեմատության համար նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 24,25 մլրդ դրամ է, այսինքն՝ քրեական վարույթներով արձանագրված վնասը կազմում է ընկերության ամբողջ կանոնադրական կապիտալի շուրջ 10 տոկոսը։

Ընդհանուր առմամբ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամ։

Այս ընթացքում ԲԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի ու պարգևատրումների տարեկան ֆոնդը գնալով աճել է։ Եթե 2019-ին այս ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, 2024-ին այն հասել է 114 մլն դրամի (աճը կազմել է մոտ 33 տոկոս)։

1,1 մլրդ դրամի վնասը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում են քննվում երկու հիմնական վարույթները՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ), Հաշվեքննիչ պալատի և այլ իրավապահ մարմինների ուսումնասիրությունների հիման վրա։

Առաջին վարույթը սկսվել է 2019-ի փետրվարին, ամիսներ անց այս վարույթին միացել են նաև 2019-ի մայիսին Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ այդ ուսումնասիրության՝ ԲԷՑ-ի աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր դրդապատճառներից ելնելով, բազմաթիվ կոպիտ խախտումներ են կատարել՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Պալատը պարզել էր, որ ԲԷՑ-ին այդ գործողությունների հետևանքով պատճառվել է ավելի քան 867 մլն դրամի վնաս։

Սրան գումարվել են ՊՎԾ-ի ուսումնասիրության տվյալները, և վնասը հասել է 1,1 մլրդ դրամի։ Այս գումարից վերականգնվել է 207 մլն դրամը (պատճառված վնասի 17 տոկոսը)։ Նախաքննությունն ընթանում է արդեն վեց տարի, իսկ մեղադրյալ չկա։

Հինը չփակած՝ նոր վարույթ ԲԷՑ-ում

Պետությունը դեռ չէր հասցրել ամբողջական բացահայտել 2019-ի չարաշահումներն ու վերադարձնել գումարները, երբ ՊՎԾ-ի ուսումնասիրությունը հայտնաբերում է նոր և ավելի խոշոր չարաշահումներ։ Այս անգամ վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու և այլնի։

Հետագայում այս վարույթին է միացվում ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա 2023-ի մարտին նախաձեռնված գործը։

Քրեական վարույթով պատճառված վնասը, ըստ ՊՎԾ-ի, կազմում է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ, որը չի վերականգնվել։ Այս գործով չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունն իր պատասխանում ևս հաստատել է, որ ՊՎԾ-ի և Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ԲԷՑ-ի վերաբերյալ նախաքննության փուլում է երկու քրեական վարույթ։ Ըստ պատասխանի՝ նշանակված են համալիր փորձաքննություններ։

Խոշոր հափշտակություններ և 0 դրամի վերականգնում

Ամենօրյա ռեժիմով ՀԷՑ-ի կառավարման թերացումներից խոսող իշխանության պաշտոնավարման ընթացքում ԲԷՑ-ում տասնյակ գողություններ են կատարվել, որոնց մեծ մասն առ այսօր բացահայտված չէ, և վնասը չի փոխհատուցվել։

Ըստ Քննչական կոմիտեի գրավոր պատասխանի՝ 2024-2025 թվականների ընթացքում ԲԷՑ-ից հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ վեց քրեական վարույթ է քննվում։

Դրանք վերաբերում են Երևանի «Մարաշ» ենթակայանից էլեկտրաէներգիայի հափշտակությանը, Սյունիքի մարզի «Գորիս» տեղամասից մետաղական անկյունակների գողությանը, Շիրակի մարզի «Արևմտյան» տեղամասից պղնձյա փաթույթների և սեղմիչների գողությանը և Վայոց ձորի մարզի «Վայքի» օդային գծից անկյունակների հափշտակությանը։ Այս վեց վարույթով պատճառված վնասը կազմում է շուրջ 6 մլն դրամ, որը չի վերականգնվել, չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2021-2024 թվականներին Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 19 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողություն:

«17 քրեական վարույթ նախաքննության փուլում է, երկու քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է գրավոր պատասխանում։

Քրեական գործերից անդին

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին։ Այն ունի 10 մասնաճյուղ Հայաստանում։

2017-ից ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել գործադիրի ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ ԲԷՑ-ի կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: 2018-ի մայիսին «Տաշիր Կապիտալը» հայտարարեց, որ հրաժարվում է կառավարումից։ «Տաշիր Կապիտալը», մասնավորապես, արձանագրել էր, որ «ԲԷՑ-ը ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկն է, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին»։

ԲԷՑ-ի տնօրենի խորհրդական Սարգիս Թևոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում «Տաշիր Կապիտալ»-ի 2018-ի հայտարարության թիվն «անհասկանալի» համարեց։

«ԲԷՑ-ը բազմաթիվ ներդրումային ծրագրեր ունի՝ և՛ ընթացիկ, և՛ արդեն իսկ իրականացված, որոնց մասով կան ձևավորված և՛ վարկային պարտավորություններ, և՛ պայմանագրային փոխադարձ պարտավորություններ, այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ թվի մասին է խոսքը»,- ասաց նա։

Թևոսյանի կարծիքով՝ 2018-ի հայտարարությունը «կամ ինչ-որ թյուրիմացություն է, կամ իրականությանը չհամապատասխանող բան»։ Նա վստահեցրեց, որ ընկերությունն այս պահին չկատարված ժամկետանց պարտավորություններ չունի․ «Նման խնդիր առնվազն այս պահին գոյություն չունի»։

Ըստ Թևոսյանի՝ ԲԷՑ-ը գտնվում է «կայուն ֆինանսական վիճակում», անցնում է ամենամյա արտաքին աուդիտ և «բնականոն ձևով իրականացնում է իր վրա դրած բոլոր պարտավորությունները»։

Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի 2019-ի ուսումնասիրություններին, որոնց հիման վրա հարուցվել են վարույթները, Թևոսյանը նշեց, որ ԲԷՑ-ն այն ժամանակ տրամադրել է պարզաբանումներ։ Ըստ նրա՝ «այդ հաշվարկներն ամբողջությամբ այնքան էլ հիմնավոր չեն, և այն երևույթները, ինչի հիման վրա, որ իրականացվել են, ունեն օրինական բացատրություն»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ ԲԷՑ-ի կառավարման արդյունքում ընկերությունում հետընթաց է գրանցվել՝ ի տարբերություն ՀԷՑ-ի։

«Եթե ՀԷՑ-ում դրական տեղաշարժը քիչ է, որից կարելի է դժգոհել, ապա ԲԷՑ-ում որոշ դեպքերում կա հետընթաց»,- ասաց Պիպոյանը։

Նրա կարծիքով՝ ԲԷՑ-ի խնդիրները հանրությանը տեսանելի չեն եղել, քանի որ ՀԷՑ-ը տարիներ շարունակ դրանք վերցրել է իր վրա՝ խուսափելով քաղաքական լարվածությունից։

«Ես այն քիչ մարդկանցից եմ այս երկրում, որը շատ լավ նկատում է, որ տարիներ շարունակ, երբ որ ԲԷՑ-ը խնդիրներ էր ստեղծում, ՀԷՑ-ը դրանք վերցնում էր իր վրա։ Եթե ԲԷՑ-ի ամեն մի խնդիր ՀԷՑ-ը իր վրա չվերցներ, միգուցե այսօր հասարակությունը իրական ընկալումներ և իրական պատկերացում ունենար, թե ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի անջատում»,- նշեց փորձագետը։ Ըստ նրա՝ այն, որ հասարակությունը հստակ չի ընկալում, թե որ ընկերությունից է գալիս խնդիրը, պակաս մեղավոր չէ նաև ՀԷՑ-ը։

Ինչ են բացահայտում ԲԷՑ-ի աուդիտորական զեկույցները

ԲԷՑ-ի շուրջ քրեական վարույթներից բացի, ընկերության ֆինանսական վիճակը տարիներ շարունակ մտահոգիչ է եղել նաև անկախ աուդիտորների համար։ 2016-2024 թվականների աուդիտորական զեկույցները (աուդիտորներ՝ BDO և Grant Thornton) հինգ տարի անընդմեջ՝ 2017-ից մինչև 2021, ընկերության ֆինանսական հաշվետվություններին տվել են ոչ թե դրական, այլ «վերապահումով կարծիք»։ Սա նշանակում է, որ աուդիտորները չեն կարողացել բավարար ապացույցներ ձեռք բերել՝ հաստատելու, որ հաշվետվությունները լիովին ճշմարիտ են, կամ համաձայն չեն եղել ղեկավարության կիրառած հաշվապահական քաղաքականության հետ։

Վերապահումների հիմքում երկու խոշոր խնդիր է եղել։ Առաջինը դեռ 2012-2014-ին արձանագրված ավելի քան 924 մլն դրամի պարտավորությանն է՝ կապված Իրան-Հայաստան գազատարի հաշվառման հետ։ Այս ակտի կիրառումը կասեցվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականով, մինչև գազատարի վաճառքը։ Խնդիրը լուծվել է միայն 2021-ին ակտիվի վաճառքից հետո։

Վերապահումների երկրորդ և առավել խոշոր պատճառը Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցման ձախողված ծրագիրն էր։ 2016-ի մայիսին պայմանագիր էր կնքվել չինական Liaoning-Efacec Electrical Equipment Co. LTD-ի հետ, սակայն 2019-ի դեկտեմբերին ԲԷՑ-ը միակողմանի լուծել էր պայմանագիրը՝ պատճառաբանելով կապալառուի կողմից պարտականությունների շարունակական չկատարումը և շինարարության ավարտման ժամկետների խախտումը։ Խզման պահին, սակայն, ԲԷՑ-ն արդեն իսկ 6,4 մլրդ դրամ էր ծախսել (կապիտալացրել) այդ անավարտ շինարարության վրա։ 2020-ին և 2021-ին աուդիտորական զեկույցներում նշվում է, որ «Ընկերության ղեկավարությունը վստահ չէ» այդ 6,4 մլրդ դրամի վերականգնելիության հարցում, այնուամենայնիվ այն «արժեզրկման գծով պահուստ չի ճանաչվել»։ 2024-ի եզրակացությունում էլ նշվում է, որ անավարտ շինարարությունները ներառում է 6,7 մլրդ դրամ, որը վերաբերում է Շինուհայր և Ագարակ-2 ենթակայանների վերակառուցմանը:

Հոդվածի հիմնական լուսանկարը, ինչպես նաև ինֆոգրաֆիկաները պատրաստվել են ԱԲ գործիքի` Google Gemini-ի միջոցով

Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios
Ամենադիտված