Հողը և երգը. ֆիլմ, ֆոտոշարք
ՄշակույթՎարդաբլուրի մասին պատմող վավերագրական ֆիլմը ներկայացնում է համայնքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև մեր օրերը՝ ցույց տալով համայնքի բնական ռեսուրսները՝ գետ, լիճ, հող, լեռ, բնակլիմայական ու տեղանքին բնորոշ բերքի ու արտադրանքի տեսակները (կարտոֆիլ, ցորեն, ազնվամորի, մեղր), առօրյա գործերից բացի՝ բնակիչների ինքնատիպ զբաղմունքը՝ ձեռագործ աշխատանք, ավանդական խոհանոց:
Գյուղը տոհմիկ ընտանիքներ ունի՝ շարունակվող տոհմածառերով, աշխարհահռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ է տվել: Նաև իր մշակութային ժառանգությամբ է նշանավոր. այստեղ է Կոմիտասը գրի առել իր «Հորովելը», Թումանյանը՝ «Հազարան բլբուլ» հեքիաթի իր տարբերակը և քառյակներից մեկը: Զորավար Անդրանիկն է իր զորքով ապրել Վարդաբլուրում: Այստեղ արժեքավոր հուշարձաններ կան, եկեղեցիներ, կավագործության դպրոց:
Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են գյուղի մարդիկ պահպանել ու զարգացրել իրենց մշակութային ու ավանդութային արժեքները՝ փոխանցելով դրանք սերունդներին:
Ադրինե Թորոսյան