Ադելն ամուսնացե՞լ է (լուսանկարներ)
LifeStyle.news.am-ը գրում է .
Երբ լուրերը սրընթաց աշխուժանում են, մամուլում էլ է իրարանցում սկսվում: Առաջինը չդիմացավ բրիտանական Daily Mail–ը, որը վստահեցնում է, որ երգչուհի Ադելը ամուսնացել է 41-ամյա գործարար Սայմոն Քոնեքիի հետ: Ադելի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սայմոնն իր սիրեցյալին առաջարկություն է արել Սուրբ ծնունդին: Ադելն ու Սայմոնը 3 տարեկան որդի ունեն՝ Անջելոն:

Լոնդոնում վերջերս կայացած համերգի ժամանակ լրագրողները 27-ամյա երգչուհու մատնեմատին երկու համեստ մատանի էին նկատել՝ նշանդրեքի ու ամուսնական:
Զույգի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այդ լուրերը.

«Սայմոնը առաջարկություն է արել Ադելին Սուրբ ծնունդին, ընտանեկան շրջապատում։ Ադելի համար դա անսպասելի էր: Նա շատ երջանիկ է՝ չնայած վստահեցնում է, որ դա ամենաոչգլամուրային առաջարկն էր շոու բիզնեսի պատմության մեջ, սակայն դա հենց այն էր, ինչ ինքն ուզում էր»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը: