«Ռեալի» պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 ամիս
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը վնասվածք է ստացել։ Ակումբի բժշկական անձնակազմի կողմից անցկացված հետազոտությունից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի հոդի վնասվածք: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղացողը կենթարկվի արթրոսկոպիայի:
Թեև «Ռեալը» չի հրապարակել ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները, սակայն AS-ի տեղեկություններով՝ 33-ամյա պաշտպանին լիարժեք ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս։ Այսպիսով, Կարվախալը կվերադառնա խաղադաշտ արդեն 2026 թվականին։
Մադրիդցիների ավագը վնասվածքը ստացել է Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ կայացած հանդիպման ընթացքում (2:1)։
Հետևեք մեզ՝ այստեղ