Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով


«Միջազգային կառույցների՝ արցախահայերի վերադարձին առնչվող ցանկացած առաջարկ Հայաստանի իշխանությունները փակում են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընթացող քաղաքական դատավարությունների ֆոնին հաճախ են համեմատություններ անցկացվում Բաքվում ընթացող «դատավարությունների» հետ։ Կառավարության ղեկավարը, տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում են, որ աշխատանք են տանում գերիների՝ տուն վերադարձի ուղղությամբ, մինչդեռ ստորագրվող պայմանագրերում կամ էլ ձեռք բերվող համաձայնություններում խոսք չկա այս մարդկանց՝ Հայաստան վերադառնալու մասին։ Կարծիք է նաև շրջանառվում, որ գուցե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիների մի մասին։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ եթե խոսում ենք այս իշխանությունների կողմից իրականացվելիք որևէ գործառույթի մասին, ապա միանշանակ պետք է փաստենք, որ այստեղ որևէ դասական դիտարկում չենք կարող անել։ «Պետք է որպես օրինակ վերցնենք Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ ևս Հայաստանի ղեկավարն իր ստորագրությունն է դրել, և, կարծես թե, առ այսօր նա որևէ կերպ չի էլ չեղարկում այն։ Գոնե այդ փաստաթղթում հստակ գրված է գերիների վերադարձի մասին, բայց փաստում ենք, որ դեռևս 2020 թվականից ունենք գերիներ, ունենք անհետ կորածներ, որոնց ճակատագրի մասին առ այսօր որևէ մեկը տեղեկություն չի տալիս։ Իրավապաշտպանները փաստում են, որ ոչ թե 23 գերի ունենք, այլ, իրենց ճշտած տվյալներով, 23 գերիներին պետք է ավելացնել ևս 80-ը, իսկ չճշտված տեղեկություններով՝ նույնիսկ 100-ը։ Կարող ենք ասել, որ այդ առումով ևս իշխանությունները ստում են, մանևրում, վստահաբար իրենք ունեն այդ տեղեկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Ընդգծում է՝ որևէ փաստաթուղթ կազմելուց առաջ նախ լուծվում են բոլոր հումանիտար խնդիրները։ «Որևէ մեկս խաղաղությանը դեմ չենք, միգուցե իրենք գիտեն խաղաղության այն ճանապարհը, որը մենք չենք տեսնում կամ չենք դիտարկում։ Ենթադրենք՝ այդպես է։ Այդ պարագայում ցանկացած գործընթացից առաջ, եթե խոսում են գործընկերային հարաբերությունների, ոչ թե ղեկավար և ենթակա հարաբերությունների մասին (տվյալ դեպքում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների մասին է խոսքը), ապա մինչ փաստաթղթի ստորագրումը գերիները պետք է իրենց տներում լինեին, անհետ կորածների ճակատագրերը պիտի ճշտված լինեին։ Դրանից հետո նոր կարելի էր քննարկել որևէ փաստաթուղթ»,-նշում է մեր զրուցակիցը։ Փաստում է՝ չպետք է բացառել այն, որ Հայաստանի իշխանությունները խնդրելու են իրենց տերերին՝ մի քանի գերու վերադարձ՝ որպես ընտրությունների հաղթաթուղթ։ «Շատ հնարավոր է սա ու դիտարկելի։ Նաև պատահական չէ Ալեն Սիմոնյանի վերջին ժամանակների ոգևորվածությունն այդ առումով, իր գործընկերոջ հետ հանդիպումների մասով։ Հիշում ենք, երբ մի անգամ ևս պատրաստվում էր և հայտարարեց ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման մասին, նախօրոք խոսեց այն մասին, որ քննարկում է լինելու գերիների վերադարձի մասին, տեղի չունեցավ այդ հանդիպումը։ Իրենք ստելով, մանևրելով՝ ուզում են ենթադրելու հիմքեր թողնել, որ այս անգամ տեղի ունեցավ այդ հանդիպումը, հնարավոր է, որ գերիների վերադարձ լինի։ Խղճուկ, իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ այսօր թշնամու հետ պատրաստ են ցանկացած գործարքի գնալ։ Սատանայի գործելաոճով ամեն ինչի վրայով կարող են անցնել, որպեսզի 2026 թվականին տանեն ընտրությունների ու ապահովեն իրենց հաղթանակն այդ առումով»,նշում է մեր զրուցակիցը։

Արցախի մասին խոսելու առիթ է ոչ միայն ռազմագերիների հարցը, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից հնչող հայտարարությունները, որոնք վերահաստատում են՝ արցախահայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց բնօրրան։ Հայաստանում այս հարցը բարձրացնում է Հայ առաքելական եկեղեցին և ընդդիմադիր որոշ ուժեր ու անհատներ։ Ստացվում է, որ ինչքան էլ Հայաստանի գործող իշխանությունը ջանքեր է գործադրում փակելու Արցախի հարցը, միջազգային հանրությունը բաց է թողնում մեր հայրենակիցների՝ Արցախ վերադարձի հնարավորությունը։

«Եկեղեցին, միանշանակ, այդ ուղղությամբ բավականին աշխատանք է տանում, այդ հարցը արտերկրում և Հայաստանում տեղի ունեցող ցանկացած հանդիպման ժամանակ քննարկման թեմա է դառնում։ Դրան զուգահեռ՝ կա ևս մի կառույց՝ Արցախի Ազգային ժողովի կողմից ձևավորված հանձնախումբը, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Ի դեպ, օրերս հանձնախմբի հետ հանդիպում կունենանք, որտեղ իրենք կներկայացնեն վերջին ժամանակների կատարած աշխատանքը։ Մեր խողովակներով, այս պահին ունենք գործընթաց Շվեյցարիայի ուղղությամբ, աշխատանքները հստակ, իրենց հունով ընթանում են՝ անկախ այս իշխանությունների խոսույթից ու պահվածքից։ Խնդիրն այն է, որ, ցավոք, իշխանությունների աղաղակը, ձայնն ավելի բարձր է լսվում, տպավորություն է, որ որևէ գործընթաց հնարավոր չէ իրականացնել։ Իրենց այդ առումով կհիասթափեցնեմ, որովհետև աշխատանքներն այնպիսի արդյունք են տալիս, որ իրենք հաստատ պատկերացնել չեն կարող։ Միջազգային հանրությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը կամ իր ուսապարկերը, միանշանակ պնդում է, որ, այո՛, արցախցիների վերադարձի իրավունքն անքակտելի է, որևէ կերպ մերժելի չէ, և աշխատանքները պետք է միջազգային համայնքով, հանրությամբ տեղի ունենան։ Գնալով ընդլայնվում է այդ շրջանակը։ Այսօր ոչ միայն Շվեյցարիայում, այլ տարբեր երկրներում ստեղծվել են հարթակներ, որտեղ քննարկվում է այդ հարցը։ Այդ նույն հարթակներում պնդում են, որ խնդիրն այսօր իշխանությունների պահվածքն է, որովհետև ցանկացած խոսակցություն այդ ուղղությամբ փակում են հենց իշխանությունները։ Միջազգային կառույցներից, դերակատարներից, հարթակներից ցանկացած առաջարկ փակում են հենց Հայաստանի իշխանությունները։ Միջազգային հանրության հետաքրքրությունն ավելի է ակտիվացել։ Մինչև տարեվերջ ավել ի հստակ դիտարկումներ, առաջարկներ կունենանք այդ առումով»,-հավելում է մեր զրուցակիցը։

Չենք կարող չանդրադառնալ նաև արցախցիների առջև ծառացած սոցիալական խնդիրներին։ Ըստ պաշտոնական վիճակագրության, նրանք քաղաքացիություն են ստանում, սերտիֆիկատներով բնակարաններ և տներ գնում Հայաստանում։ Իսկ իրականում ինչպիսի՞ վիճակ է։ «Թվում է, թե մարդիկ փորձում են ինչ-որ բան անել, կամ ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ստացվում է։ Ունենք շատ պատմություններ, երբ, այո՛, սերտիֆիկատը հաստատվում է, բայց հաջորդիվ մարդիկ բախվում են խնդիրների, քանի որ դժվարությամբ են գտնում բանկեր, որոնց հետ կհամագործակցեն։ Բանկերին մեղադրել ևս հնարավոր չէ, դրանք այս իշխանություններին, կառավարությանը և, ընդհանուր առմամբ, պետությանը որպես վստահելի գործընկեր չեն դիտարկում և շատ դժվարությամբ են գնում գործարքի։ Հատկապես դժվարությամբ են գնում այն գործարքներին, որոնք Հայաստանի ավելի հեռավոր վայրերում են՝ վստահություն չունենալով, որ պետությունը ևս իր պարտավորությունները կկատարի։ Իհարկե, տարբեր պատճառաբանություններ են բերում, որպեսզի շահառուն ուղիղ չդիտարկի պետության նկատմամբ անվստահության գործոնը, բայց անընդհատ խոչընդոտներ են առաջանում։ Այս իշխանությունները մշտապես փաստարկներ են բերում, որ բոլոր արցախցիները կենտրոնացել են Երևանի վրա։ Ինքս փորձում եմ օգտագործել սերտիֆիկատը, ընդ որում՝ ոչ Երևանում, բայց արդեն մի քանի ամիս է՝ որևէ կերպ չի հաջողվում դա անել։ Բանկերը զգուշավոր են, չեն գնում գործարքի։ Այսինքն, մարդիկ դիմում են, սերտիֆիկատը շատ արագ հաստատվում է, բայց դրանից հետո առկա խոչընդոտները հիմնականում անհաղթահարելի են, և հնարավորություն չի լինում, որ մարդիկ բնակարան ձեռք բերեն։ Այս ծրագիրն այն մարդկանց համար է, ովքեր միջինից ավելի բարձր հնարավորություններ ունեն, համարյա թե պետք է հարուստ լինել, որպեսզի հնարավորություն լինի այս աջակցությունից օգտվել։ Գիտեմ ընտանիքներ, որոնց հաջողվել է գյուղական համայնքում վատ վիճակում գտնվող շինություն գնել, բայց հետագայում բանկը չի վարկավորում այդ մարդկանց, որովհետև նրանք վստահելի չեն դիտարկվում։ Բանկերում արցախցիները վստահելի չեն այն առումով, որ նրանց օրվա եկամուտը չի կարող համարվել կայուն, այսինքն՝ վստահ չեն, որ վաղը արցախցին կկարողանա այդ նույն եկամուտն ունենալ։ Խուսափում են լրացուցիչ վարկավորում տրամադրել նաև, եթե գործարքը բանկի հետ փուլերով է ընթանում, հենց սկզբից փորձում են խուսափել նման գործարքներ անելուց, որովհետև փուլերը, օրինակ՝ կառուցապատման պարագայում, էլի պետությունից տրվող սերտիֆիկատի փոխանցումների նկատմամբ վստահություն չունեն»,-ասում է պատգամավորը։

Նշում է՝ արտաքուստ պաշտոնապես սերտիֆիկատ ստացածների թիվն արագ աճում է, բայց իրացնողների թիվը որևէ կերպ չի աճում։ «Եթե անդրադառնում ենք սոցիալական խնդիրներին, այն 30 հազար դրամները, որոնք, իբրև թե, տրամադրում են խոցելի խավերին, նշեմ՝ կա մարդկանց որոշակի հատված, որն ինչ-որ անհայտ պատճառներով բավականին երկար ժամանակ չի կարողանում ստանալ այդ գումարը։ Փորձում ես համապատասխան մարմիններից ճշտել, բայց իրենք ևս չգիտեն՝ որն է պատճառը։ Ինձ պատասխանել են, որ հավաքագրում են նման մարդկանց տվյալները, ովքեր ուղղակի չեն ստանում այդ գումարը, որպեսզի հարցին լուծում տան, որովհետև իրենք էլ չգիտեն՝ որն է խնդիրը։ Մի քանի ամիս է՝ հրատապ աջակցություն պետք է տրամադրվեր այն ընտանիքներին, որտեղ անձին հասնող եկամուտը 55 հազարից պակաս է։ Գիտեմ ընտանիքներ, որոնք ծայրահեղ աղքատ վիճակում են, որտեղ եկամուտ ընդհանրապես չկա, նրանք հայտ են ներկայացրել, բայց իրենց ասում են, որ այն դեռևս մշակման փուլում է, կամ հաստատվել է, բայց իրենք չեն ստանում։ Փորձում ենք Սոցապնախարարությունից ճշտել, ասում են՝ դրանով իրենք չեն զբաղվում, այլ Նորքում ինչ-որ համապատասխան բաժին կա։ Զանգում ես տրված կարճ համարով, շատ կոպիտ պատասխանում են, որ տեղեկություն չունեն, պետք է դիմել սոցապ, և այս շրջանի մեջ մարդիկ անընդհատ պտտվում են, և հարցին լուծում չի տրվում։ Կարող եմ ասել, որ արցախցիների համար սոցիալական որևէ ծրագիր չի արվում։ Մեր ժողովրդին ասվում է, որ, իբրև թե, բյուջեից արցախցիներին աջակցություն է տրվում։ Դա էլ է կեղծիք, որովհետև ճշտումների արդյունքում պարզել եմ, որ, օրինակ՝ 30000-ական ստացողների մեծ մասին վճարողներն ինչ-որ դոնոր կազմակերպություններ են, որոնք ժամանակին չեն կարողանում վճարել, և մարդիկ ընկնում են քաշքշուկների մեջ»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՇիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդինԲուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու
Ամենադիտված