Պակիստանում առնվազն 15 մարդ Է զոհվել ավտոբուսի պայթեցման հետեւանքով
HeaderԱռնվազն 15 պետական ծառայող Է զոհվել Պակիստանի հյուսիսարեւմտյան շրջանում ավտոբուսի պայթեցման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn տեղական թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Տասնհինգ մարդ Է զոհվել, եւս 25-ը՝ լուրջ վերքեր են ստացել»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքը մեջբերել Է հրատարակությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 16-ն առավոտյան, երբ ավտոբուսը Մարդան քաղաքից ընթանում Էր դեպի Հայբեր Պահթունհվա նահագի վարչական կենտրոն՝ Փեշավար: Ինչպես հրատարակությանը հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, պայթուցիկ սարքը տեղադրված Է եղել ավտոբուսի հետնամասում: ԶԼՄ-ները նաեւ հայտնում են, որ պայթյունի պահին ավտոբուսում կարող Էին լինել 40-ից մինչեւ 50 մարդ:
Առայժմ տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: