Թուրքիայի նահանգներից մեկում արգելել են Նովրուզի տոնակատարությունները
ՄիջազգայինԹուրքական Հաքքարիի նահանգապետարանը արգելել է Նովրուզի տոնակատարությունները նահանգում՝ կապված այդեղ իրականացվող ռազմական գործողությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ մինչև համապատասխան կարգադրության հրապարակումը նահանգում անվտանգության նկատառումներով արգելած են հավաքները, երթերն ու ցույցերը:
Ավելի վաղ, սակայն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր Հաքքարիի տարբեր գավառներում մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում Նովրուզի տոնակատարություններ իրականացնելու մասին: