Նախնական արդյունքներով՝ Էրդողանի կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը
Headertert.am-ը գրում է.
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` ձայների 90 տոկոսի հաշվարկման արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 42 տոկոս ձայն, իսկ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը` 11.4 տոկոս ձայն և առաջին անգամ տեղ է ստանում խորհրդարանում:
Եթե արդյունքներն էականորեն չփոփոխվեն Էրդողանի կուսակցությունը կկորցնի բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում և չի կարողանա ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները` փոփոխելով Սահմանադրությունը և հավանաբար ստիպված կլինի կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` քրդամետ կուսակցությունը ստացել է ընտրողների աջակցությունը Թուրքիայի 81 նահանգից 14-ում: