Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Որքան սնանկ են իշխանության ներկայացուցիչների քաղաքական գաղափարները, որ իրենց ամբողջ հռետորաբանությունը փորձում են կառուցել կեղծ երկընտրանքի վրա. Էդմոն Մարուքյան

Հասարակություն

Էդմոն Մարուքյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

Պատկերացնու՞մ եք, որքան սնանկ են իշխանության ներկայացուցիչների քաղաքական գաղափարները, որ իրենց ամբողջ հռետորաբանությունը փորձում են կառուցել կեղծ երկընտրանքի վրա՝ «բոլորը կաշառակեր են կամ կաշառակերներին պաշտպանող, իսկ մենք՝ կաշառակերության այլընտրանքն ենք», «բոլորը ահաբեկիչ են կամ ահաբեկչությունը պաշտպանող, իսկ մենք՝ դրա այլընտրանքը»։

Հիշեցնեմ՝ երբ կալանավորվեց Բագրատ սրբազանը, ՔՊ-ական պատգամավորները մի քանի ժամվա ընթացքում տասնյակ գրառումներ էին անում սոցիալական ցանցերում, գնում էին բոլոր հնարավոր եթերները և հայտարարում, թե ահաբեկչական խումբ են հայտնաբերել։ Նույն կոնտեքստում մեղադրում էին բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ, «բոլոր ընդդիմադիրները ահաբեկիչ են» գաղափարն էին հրամցնում ժողովրդին։

Այնինչ խոսքը ենթադրյալ հանցագործության մասին էր, որը դեռ պետք է քննվեր, հետևաբար պետք է պաշտպանվեր նաև մեր Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով սահմանված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Բայց այս ամենը սրիկայաբար մի կողմ դրվեց։

Հետո աղմուկը անցավ, և պարզվեց, որ ձայնագրությունները կեղծված էին։ Ոչ ոք ներողություն չխնդրեց, իսկ գործն էլ դատարաններում դեռ երկար կդեգերի։

Այսպիսով՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործը հեռու չէ շինծու ճանաչվելուց, բայց այդ պահին փորձ էր արվում այդ գործը շահարկելով և պրոպագանդայով սևացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը։

Երեկ տեղի ունեցավ նկարագրվածին շատ նման երևույթ։ Համացանցում հայտնվեց ձայնագրություն (որը դեռ պետք է քննության առարկա դառնա), ըստ որի, իբր, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կաշառք է պահանջել։ Բնականաբար, Ղուկասյանին ծանուցագիր չի ուղարկվում, դրա փոխարեն կազմակերպվում է մեր օրերում արդեն սովորական դարձած դիմակավորված շոու․ ձերբակալվում են Գյումրու քաղաքապետը և մի խումբ այլ անձինք։

Ու կրկին ՔՊ-ի պատգամավորները՝ խմբակցության ղեկավարով և ԱԺ փոխնախագահով, սկսում են աղաղակել, թե՝ «տեսե՛ք, մեր այլընտրանքը կաշառակերներն են»՝ մարդկանց սրիկա կոչելով, անվանարկելով, սրիկայաբար շահարկելով բոլոր ընդդիմադիր գործիչների անունները։ Ինչպես նախորդ օրինակում բոլորին ահաբեկիչ կամ ահաբեկիչների աջակից էին ներկայացնում, հիմա էլ՝ ըստ իրենց, բոլոր ընդդիմադիրները անխտիր կամ կաշառակերներ են, կամ սատարում են կաշառակերներին։

Սակայն շուտով այս աղմուկն էլ կանցնի, և գուցե պարզվի, որ Ղուկասյանի գործն էլ է «թքով կպցրած» մի բան։ Էականն այստեղ դա չէ, այլ՝ բոլորին մեկ արկղի մեջ տեղավորելու փորձը։

Ամփոփելով՝

Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները պետք է լինեն անկախ և գործեն՝ առաջնորդվելով բացառապես օրենքով, ոչ թե ընտրովի՝ քաղաքական քմահաճույքներին համապատասխան։ Մենք վճռական ենք այդ սկզբունքը հաստատելու մեր երկրում։

Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան
Ամենադիտված