Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասանը վերադարձել է իր աշխատասենյակ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասանն իր աշխատասենյակում է դեռ ՝ ԱԱԾ աշխատակիցների, Հայաստանի ոստիկաապետի հետ միասին փակված, ըստ ամենայնի ներսում քննչական գործողութուններ են իրականացվում։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել Գյումրի, այսօր վաղ առավոտից ու 7 ժամ շարունակ քաղաքապետարանի շենքը շարունակում են շրջափակված պահել ԱԱԾ աշխատակիցները, պարալիզացրել են քաղաքապետարանի աշխատանքը և թույլ չեն տալիս քաղաքապետարանի շենք ելումուտ անել, նշենք նաև իրավիճակը սրվում է պարբերաբար ոստիկանական ճնշումներով, կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ անվարան սպառնում են քաղաքացիներին՝ նշելով, որ դիմադրությունը քրեորեն պատժելի արարք է, այնպես որ քաղաքապետին բերման ենթարկելու ՔԿ որոմանը չպետք է խոչընդոտել, բայց գյումրեցիները համառորեն շարունակում են կոշտ դիմադրություն ցույց տալ խիտ շարքերով և թույլ չեն տալիս բերման ենթարկել մարտի 30-ին ընտրած քաղաքապետի։
Ոստիկանական մեծաքանակ զորք է պարբերաբար բերվում Գյումրու հրապարակ, հազարավոր բնակիչներ շրջափակել են հրապարակի մուտքերն ու քաղաքապետարանի շենքը և բացականչություններով քաջալերում են՝ իրենց խոսքով ամենաուժեղ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Հետևեք մեզ՝ այստեղ