Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ
ՍպորտՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Պետեր Սվիդլերի հետ:
«Արմենպրես» -ի հաղորդմամբ, Արոնյանը մրցաշարի երրորդ տուրում սևերով հաղթել էր Տոպալովին և, վաստակելով երկու միավոր, հասել է առաջատարներ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) և Սերգեյ Կորյակինին (Ռուսաստան):
Մրցույթին մասնակցում է ութ էլիտար գրոսմայստեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 420,000 եվրո և անցկացվում է Մոսկվայում մարտի 11-ից 29-ը: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: