Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Սերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան

ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման ուղղությամբ զգալի առաջընթաց կա. Կիրստեն Հանդ

Հոկտեմբերի 3-4-ը կայացած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum)-ի հյուրերի և խոսնակների շարքում կային աշխարհի ամենատարբեր երկրներից հանքարդյունաբերության, կայուն զարգացման, տնտեսական զարգացման հայտնի մասնագետներ և փորձագետներ։

Նրանցից մեկի՝ հանքարդյունաբերության ոլորոտում կայուն զարգացման փորձագետ Կիրստեն Հանդի հետ զրուցել ենք ֆորումի և Հայաստանում հանքարդյունաբերության ու բնապահպանական և այլ հարակից խնդիրների մասին։

Կիրստեն Հանդը աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններից մեկի՝ «Վալե» -ի Կլիմայի և Բնության ռազմավարության ղեկավարն է, սակայն Հայաստանում ֆորումին մասնակցում էր որպես ոլորտային փորձագետ։

«Համաշխարհային բանկում աշխատանքի տարիներին շատ եմ եղել Հայաստանում, աշխատել եմ հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների ծրագրերի վրա։ 2016-2020 թվականներին շատ եմ աշխատել Հայաստանի կառավարության, և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Հայաստանում շատ ընկերներ ունեմ, ու դրանից հետո էլ պարզապես այցելել եմ նրանց։ Սակայն առաջին անգամն է, որ մասնակցում եմ Հայաստանի Հանքարդյունաբերական Ֆորումին։ Քննարկումները շատ խորքային են։ Երկօրյա քննարկումների առաջին օրը ոլորտի տնտեսական զարգացումների մասին էր, երկրորդ օրը՝ կայուն զարգացման թեմաների։ Տպավորված եմ մասնակիցների ներգրավվածությամբ, գիտելիքներով»,- ասաց Հանդը:

Տիկին Հանդի կարծիքով, հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման ուղղությամբ զգալի առաջընթաց կա, և կայուն զարգացման խնդիրները գնալով ավելի կարևոր են լինելու ոլորտում.
«Կայուն զարգացումը դիտարկվում է որպես մեկ ընդհանրություն, ոչ թե նախկինի նման՝ բնապահպանաություն, սոցիալական կառավարում, առողջություն և անվտանգություն, որպես առանձին-առանձին դիսցիպլինաներ։ Ապագայում բոլոր որոտներում այս խնդիրները որպես կայուն զարգացման մեկ ընդհանուր կառուցվածք և բիզնեսի ռազմավարության մասն են լինելու։ Բնությունը, մարդիկ, կլիմայի փոփոխությունը, ջուրը, այս ամենը փոխկապակցված է և անհրաժեշտ է ինտեգրված մոտեցում»:

Իսկ արդյոք հնարավո՞ր է համատեղել կայուն զարգացումն ու հանքարդյունաբերությունը։ Կիրստեն Հանդը աշխարհի առաջատար ընկերություններում Կայուն զարգացման ոլորտի ղեկավարման փորձ ունի։ Համոզված է, որ թեև կայուն զարգացման և հանքարդյունաբերության համատեղումը շարունակում է մարտահրավեր մնալ, սակայն, այնուամենայնիվ, դա հնարավոր է.
«Մենք ունենք մետաղների կարիք։ Սա շատ է կրկնվել ֆորումի ընթացքում՝ մեզ շրջապատող ցանկացած բան, եթե չի աճում հողից՝ հանքարդյունաբերության արդյունք է։ Ամեն ինչ՝ ձեր ատամի մածուկից, մինչև շորեր, ձեր աթոռը, արևային պանելները, քամու տուրբինները, որ մեզ անհրաժեշտ են էներգետիկ փոխակերպման համար։ Այդ ամենը գալիս է հանքարդյունաբերությունից։ Հետևաբար, դուր գա մեզ դա, թե ոչ՝ աշխարհը հանքարդյունաբերության կարիքն ունի։ Այո, կարևոր է նաև վերամշակումն ու վերաօգտագործումը։ Բայց մետաղների պահանջարկն այնքան կտրուկ է աճում, որ եթե նույնիսկ այս մոլորակի բոլոր նյութերը վերամշակենք, միևնույն է դա բավարար չի լինի։ Հետևաբար՝ հանքարդյունաբերությունն անհրաժեշտություն է։ Եվ դա նշանակում է, որ դա պետք է պատասխանատու կերպով անենք»,- բացատրեց միջազգային փորձագետը:

Ֆորումի ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց ընկերության կայուն զարգացման զեկույցը։ Հայաստանում ԶՊՄԿ-ն այն շատ քիչ ընկերություններից է, որ հրապարակում է նման զեկույցներ։ Արդյոք սա կարևոր է՞։ Հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման փորձագետ Կիրստեն Հանդի կարծիքով կարևոր է թե՛ հաշվետվողականությունը, թե նաև՝ ամենօրյա աշխատանքը։

«Կարևոր է, գտնել ոսկե միջինը, բնապահպանական մեր հետքը նվազեցնելու, կլիմայական մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ իրական դաշտային աշխատանքի և թափանցիկ կերպով հաշվետվողականության աշխատանքը իրականացնելու միջև։ Հաշվետվողականությունը հիմնարար է, բայց այն չի կարող միակ կարևոր բանը լինել։ Մենք պետք է նաև իրական աշխատանք անենք, որի մասին հաշվետու լինենք»,- նշեց Կիրստեն Հանդը:

Ի դեպ, հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է նաև Կենսաբազմազանության պահպանության COP 17 միջազգային կոնֆերանսը։ ԶՊՄԿ կայուն զարգացման զեկույցը հենց նաև այդ ակնկալիքով ամբողջությամբ Հայաստանի և Սյունիքի էնդեմիկ կենդանատեսակների նկարներով էր զարդարված։ Իսկ Ֆորումի ընթացքում հայտարարվեց Ջոն Հոբսի անվան մրցանակի մասին, որին մինչև հաջորդ տարի կարող են դիմել Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազամազանության պահպանության ծրագիր իրականացրած կազմակերպությունները։

«Հայատանը հրաշալի բնություն ունի, իսկ հանքարդյունաբերությունը հենց այդ բնության կողքին է իրականացվում։ Կարծում եմ, հրաշալի հնարավորություններ կան ցույց տալու, որ հանքարդյունաբերությունը կարող է իրականացվել բնության հետ ներդաշնակ, վերականգնելով հասցված վնասը և ես հույս ունեմ, որ COP 17 –ի շրջանակներում հենց այս թեմայով քննարկումների առիթ կլինի ևս»,- ասաց միջազգային փորձագետը:

Կիրստեն Հանդի կարծիքով, Հայաստանի համար COP17 հյուրընկալելը մեծ հնարավորություն է։

Մանրամասները` տեսանյութում:

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենաՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԵրևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներումՀորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվելThe Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինՀոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն էԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՈւշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետոՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտումՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունիցՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՄինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրությունԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասինՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. ՕբամաԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ինԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանըՎթար է․ ջուր չի լինելուԱյսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
Ամենադիտված