Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին ավելի շատ վնաս են հասցրել, քան պատժամիջոցները. ուկրաինացի պաշտոնյա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը Կիևի տնտեսական ֆորումում նշել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարվածները ավելի մեծ վնաս են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, քան միջազգային պատժամիջոցները։
Բուդանովը ընդգծել է, որ հարվածների մեծ մասը կատարվել է ուկրաինական արտադրության զինամթերքով։ Նա հավելել է, որ պատժամիջոցների ճնշումը դեռևս անբավարար է, իսկ Ռուսաստանը դեռ ունի բավարար տնտեսական կայունություն պատերազմի շարունակության համար, սակայն երկարատև պատերազմն որևէ երկրի տնտեսության համար շահավետ չէ։
Հետևեք մեզ՝ այստեղ