69.500.000 հետևորդ. Սելենա Գոմեսն Instagram-ի «թագուհի» է ճանաչվել (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Սելենա Գոմեսը ճանաչվել է Instagram սոցկայքում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդը:
Ինչպես նշում է Tatler-ը, @selenagomez էջում 23-ամյա գեղեցկուհու երկրպագուների թիվը հասել է 69.5 մլն-ի, ինչը մի քանի հարյուր հազարով ավելի է Գոմեսի լավագույն ընկերուհու` երգչուհի Թեյլոր Սվիֆթի ցուցանիշից (69.2 մլն):
Դե իսկ Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդկանց լավագույն եռյակը եզրափակում է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը` 63.7 մլն «համեստ» ցուցանիշով։






