Արդյունքը մեզ համար պարզապես կատարյալ է. Էնրիկե
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ իր թիմի հաղթանակը:
Հիշեցնենք, որ «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվել է «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 3:0 հաշվով:
«Պեպը հավատարիմ է մնացել իր խաղային փիլիսոփայությանը, մենք նույնպես: Մեսսին չի դադարում զարմացնելուց, սակայն ես հիշում եմ ոչ միայն նրա հիանալի խաղը: Ողջ թիմը լավ խաղաց: Չեմ հիշում, թե երբ էր «Նոու Կամպում» նման ֆանտաստիկ մթնոլորտ եղել: Չեմ կարողանում հիշել, որ մրցակիցն ակնհայտ գոլային պահ ունենար, բացի Լևանդովսկիի ունեցած պահից: Արդյունքը մեզ համար պարզապես կատարյալ է: Այն մոտեցնում է եզրափակչին: Սակայն երկրորդ խաղում պետք է գործն ավարտին հասցնել: Այսօր բոլորից շատ գոհ եմ: Մենք գիտեինք, թե ինչպես պետք է խաղալ նման խաղամակարդակի մրցակցի հետ»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: