Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Սերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան

Երևանյան «բնապահպանները» կրկին գործի մեջ․ երբ հանքը վատ է, բայց մայրաքաղաքի թունավոր օդը՝ ոչ

Գինեվետում կրաքարի հանքի վերաբերյալ հանրային լսումները կրկին վերածվեցին սկանդալի։ Ինչպես և նախկինում, երևանյան մի քանի գրանտային հասարակական կազմակերպություններ «դեսանտ» էին իջեցրել տեղում՝ նպատակ ունենալով խափանել գործընթացը։ Ակտիվիստները՝ տարիներ շարունակ առաջին գիծ դուրս եկող նույն դեմքերը, որոնք ժամանակին Ամուլսարի ծրագրի դեմ էին պայքարում, այս անգամ էլ փորձեցին կանգնեցնել մի նախագիծ, որը գյուղացիների համար կարող էր դառնալ աշխատանքի և զարգացման իրական հնարավորություն։

Տեսանյութերից պարզ երևում է՝ Գինեվետի բնակիչներն իրենք էին փորձում կարգի հրավիրել երևանցի «բնապահպաններին»՝ ասելով, որ իրենք են որոշելու՝ ուզո՞ւմ են հանք, թե ոչ։ Գյուղացիների պահանջը պարզ է՝ աշխատանք, կայուն եկամուտ և համայնքի զարգացում։ Իսկ ակտիվիստներն իրենց հերթին կրկնում էին սովորական քարոզը՝ «գյուղը փոշու մեջ կխեղդվի»։

Թե տվյալ հանքը իրականում կստեղծի փոշու կամ բնապահպանական այլ խնդիրներ՝ մասնագիտական գնահատականը պետք է տա բնապահպանական փորձաքննությունը։ Սակայն ակնհայտ է մեկ բան՝ աշխարհում հարյուրավոր երկրներում հանքեր են գործում՝ առանց բնությանը անդառնալի վնաս հասցնելու։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է նվազագույնի հասցնել ռիսկերը։

Խնդիրը այլ տեղ է․ նույն խմբերը, նույն կազմակերպությունները՝ հաճախ օտար ֆինանսավորմամբ, մշտապես հայտնվում են այնտեղ, որտեղ խոսք է գնում տնտեսական գործունեության, ներդրումների կամ աշխատատեղերի ստեղծման մասին։ Նրանք պատրաստ են շաբաթներով ապաստանել Սյունիքում՝ ընդդեմ ԶՊՄԿ-ի, կամ բողոքել Վայոց Ձորում՝ Ամուլսարի դեմ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է Երևանին՝ աղտոտված օդին, աղբավայրերի հրդեհներին, Նուբարաշենի թունավոր հողերին կամ քաղաքային թթվածնի պակասին, նույն «բնապահպանները» կարծես անհետանում են։ Ոչ բողոքի ակցիա, ոչ հանրային հայտարարություն, ոչ էլ մամուլի ասուլիս։

Ստացվում է մի տարօրինակ բան․ երբ գործ ունենք ներդրումների, աշխատանքի և տնտեսական աճի հետ՝ բնապահպանական ակտիվիստները հանկարծ ակտիվանում են։ Իսկ երբ խոսքը գնում է այն վայրերի մասին, որտեղ իրական վտանգ կա մարդու առողջության համար, նրանց ձայնը չի լսվում։ Այդ լռությունը լուրջ հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք այս պայքարները բնապահպանական են, թե՞ պարզապես քաղաքական և ֆինանսական գործիք՝ ուղղված Հայաստանի տնտեսական նախաձեռնությունները խափանելուն։

Գինեվետի դեպքը հերթական օրինակն է, թե ինչպես է էկոլոգիական թեման օգտագործվում որպես ծխածածկույթ՝ ներդրումների դեմ պայքարի և գյուղական համայնքների զարգացման արգելակման համար։ Իսկ մինչդեռ Երևանում մարդիկ շնչում են ամենածանր օդը տարածաշրջանում, բայց ոչ ոք չի բողոքում։ Պարզապես այնտեղ հանքի թեմա չկա, հետևաբար՝ ոչ էլ գրանտային ֆինանսավորում։

Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասինՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենաՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԵրևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներումՀորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվելThe Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինՀոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն էԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՈւշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետոՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտումՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունիցՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՄինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրությունԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասինՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. ՕբամաԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ինԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանըՎթար է․ ջուր չի լինելուԱյսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Ամենադիտված