Դիետա՝ Լարիսա Դոլինայից
LifeStyle.news.am-ը գրում է .
Լարիսա Դոլինա 26 կգ նիհարել է կեֆիրային դիետայի շնորհիվ: Նրա սննդակարգը պարզ է. առաջին օրը՝ կեֆիր, երկրորդ օրը` սովորական սնունդ (բացառելով քաղցրը եւ խմորե ուտեստները): Գլխավորը ինքդ քո հանդեպ խիստ լինելն ու կանոնավոր կերպով սպորտով զբաղվելն են։
Սակայն եթե այդ պլանը ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ընտրեք հետեւյալ «Դոլինայի կեֆիրային դիետաներից» որեւէ մեկը.
Դոլինայի սննդակարգի առաջին տարբերակ
Երեկոյան վեցից հետո ուտելն արգելված է: Մի մոռացեք ջրի մասին` օրական 1,5-2 լ: Հնարավոր է 7 կգ նիհարել:
Օր 1. 5 խաշած կարտոֆիլ, 0,5 լ կեֆիր
Օր 2. 200 գ թթվասեր, 0,5 լ կեֆիր
Օր 3. 200 գ կաթնաշոռ, 0,5 լ կեֆիր
Օր 4. 500 գ խաշած հավ (առանց կաշվի եւ աղի), 0,5 լ կեֆիր
Օր 5. 1 կգ խնձոր կամ 0,5 կգ գազար, կամ 300 գ սեւ սալոր, 0,5 լ կեֆիր
Օր 6. 1 լ կեֆիր
Օր 7. 1 լ հանքային ջուր
Դոլինայի սննդակարգի երկրորդ տարբերակ (առաջինը` փոփոխված)
Քաշի կորուստը 2 շաբաթում կարող է մինչեւ 9 կգ կազմել
Օր 1. 300 գ չիր, 0.5 լ կեֆիր, 1լ հանքային ջուր
Օր 2. 10 խաշած կարտոֆիլ, կեֆիր, ջուր
Օր 3. 10 խնձոր, կեֆիր, ջուր
Օր 4. 1 կգ հավ, կեֆիր, ջուր
Օր 5. 1 կգ կաթնաշոռ, կեֆիր, ջուր
Օր 6. 1 լ. թթվասեր, կեֆիր, ջուր
Օր 7. Կեֆիր, ջուր
Օր 8. Միայն ջուր