Ալիեւը չէր կշտանում Էրդողանի հետ գրկախառնվելուց (տեսանյութ)
Ուշադրության կենտրոնումNews.am-ը գրում է .
Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ ասուլիսի վերջում տեսախցիկները հետաքրքիր տեսարան են ֆիքսել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մարտի 15-ին Անկարայում տեղի է ունեցել Ալիեւ-Էրդողան հանդիպումը, որի ավարտին երկու երկրների ղեկավարները համատեղ ասուլիս են տվել։ Էրդողանը խոսել է Անկարայում տեղի ունեցած պայթյունից՝ հայտարարելով, թե այն կազմակերպողներին ծնկի են բերելու, իսկ Ալիեւն իր հերթին համերաշխություն է հայտնել Թուրքիային։
Ասուլիսի ավարտին երկու երկրների նախագահները միմյանց ձեռք են սեղմել, որի ընթացքում բոլորի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Ալեւը մի քանի անգամ գրկախառնվել է Էրդողանի հետ։