Սաուդյան կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ
Ուշադրության կենտրոնումtert.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիացիան հարվածել է Եմենի Սանա քաղաքում տեղակայված հուսիթ-ապստամբներին ենթակա հրամանատար ուժերի դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` հուսիթների տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է առնվազն 44 մարդու մահվան մասին: Գործակալության տվյալներով` 100 մարդուց ավելի, այդ թվում` կանայք և երեխաներ, վիրավորվել են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիահարվածներից տուժածների մեծամասնությունը զինվորականներ են, որոնք շաբաթ օրվանից սպասում էին աշխատավարձ ստանալու իրենց հերթին:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ից հայտնել են, որ Եմենի կառավարության և շիաների հուսիթ-ապստամբների միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն հունիսի 14-ին` Ժնևում: