Թուրքիայում քուրդ զինյալները թուրք ոստիկան են սպանել
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում թուրքական կողմը հերթական կորուստն է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև բախման հետևանքով զոհվել է մեկ թուրք ոստիկան: Նուսայբինում բախումները դեռևս շարունակվում են: