Հունաստանը դուրս չի գա եվրոգոտուց. Ժան Կլոդ Յունկեր
ՄիջազգայինTert.am-ը գրում է
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ բացառում է Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց, այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Նա նշել է, որ վշտացած է Աթենքի դիրքորոշումից: «Ես բացառում եմ Հունաստանի դուրս գալը, քանի որ չեմ ցանկանում դա տեսնել, սակայն ես անհանգստացած եմ Հունաստանի վարչապետ Ցիպրասի՝ խորհրդարանի առջև արած հայտարարության պատճառով»,-հայտարարել է Յունկերը:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ երկի ունեցած փոխառությունների հարցով վարկատուների հետ բանակցությունների ընթացքում համաձայնության չգալու դեպքում վարկերի մարման այս խնդրին կառնչվի ողջ Եվրոպան: