Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը․ Տարոն Աճեմօղլու

Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեք բացահայտել իր տնտեսական և մարդկային ներուժը․ այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովում հայտարարել է աշխարհահռչակ տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն՝ ընդգծելով, որ երկրի տնտեսական առաջընթացի առանցքային գործոն կարող է դառնալ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը ժողովրդավարության ամրապնդումն ու ներդրումային հավասարակշռությունն է։ «Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության և տեղական ու օտարերկրյա ներդրումների խթանման միջև։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես տեխնոլոգիական ոլորտում»,– ասել է տնտեսագետը։

Աճեմօղլուի համոզմամբ՝ առանց կանխատեսելի և վստահելի իրավական համակարգի հնարավոր չէ ոչ միայն ներգրավել ներդրումներ, այլև խթանել տեղական նորարարությունը։ «Հայաստանն իր բնական պաշարների զարգացման արդյունքներից պետք է ունենա արդար բաժին, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում է գույքային իրավունքի հստակ և հետևողական համակարգ։ Սա նուրբ, բայց կենսական հավասարակշռություն է»,– ընդգծել է նա։

Տնտեսագետը նկատել է, որ Հայաստանի աշխարհագրական սահմանափակումները կարելի է հաղթահարել թվային տեխնոլոգիաների միջոցով։ «Թվային ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը Հայաստանին տալիս է առանձնահատուկ առավելություն։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ տնտեսական աճի շարժիչ ուժը, եթե դրանք ճիշտ ուղղությամբ օգտագործվեն»,– նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փորձի և գիտելիքի ներգրավումը պետք է դառնա պետական ռազմավարության անբաժան մաս։

Անդրադառնալով ՀԷՑ-ի «ազգայնացմանը»՝ Աճեմօղլուն զգուշացրել է, որ նման քայլերը կարող են խաթարել ներդրումային միջավայրը։ «Յուրաքանչյուր պետության համար գույքային իրավունքի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի։ Ամենակարևորն այն է, որ ստեղծվի վստահելի և կանխատեսելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար»,– ասել է նա։

Աճեմօղլուի գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ կամ այն կկարողանա համադրել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և տեխնոլոգիական նորարարությունը՝ դառնալով տարածաշրջանային առաջատար, կամ կմնա ցածր աճի և սոցիալական անհավասարության արանքում։ «Արհեստական բանականությունը կարող է դառնալ ոչ թե սպառնալիք, այլ Հայաստանի տնտեսական վերածննդի իրական հնարավորություն»,– ամփոփել է Նոբելյան մրցանակակիրը։

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմայինՌուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Ամենադիտված