Լավրովը Գազայում հակամարտության դադարեցման կարևոր պայման է անվանել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարևոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս առաջնորդները անհապաղ հրադադար ապահովեն Գազայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արաբական երկրներից լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում այսօրվա միջոցառմանը՝ Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթնաժողովին, որին, ինչպես ես հասկանում եմ, մասնակցում են արաբական աշխարհի ավելի քան 20 երկրներ և մի շարք արևմտյան պետություններ։ Հուսով եմ, որ բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն՝ չնայած մենք լսում ենք և՛ ՀԱՄԱՍ-ի, և՛ Թել Ավիվից հայտարարություններ այն մասին, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել և կարող է կրկնվել», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Նախարարը նշել է, որ «այս իրավիճակի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի պետության ստեղծման վերաբերյալ որոշումների կատարման միջոցով»։
Հետևեք մեզ՝ այստեղ