Կադրեր Երևանի 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած հրդեհից կադրեր են տարածվել։
MediaHub-ի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից մեկը նշել էր, որ հրդեհը բռնկվել է դպրոցի մասնաշենքերից մեկի չորրորդ հարկում: Նա նշեց, որ ամենը կարգավորվել է շատ արագ, մինչ հրշեջների ժամանելը երեխաները տարհանվել են, որևէ խուճապ չի եղել:
«Երեխաները շատ արագ տարհանվել են, նրանց ոչ մի վտանգ չի սպառնում: Կարճ միացում է եղել: Այս պահին երեխաները դպրոցի բակում են՝ ուսուցիչների հետ միասին, սպասում են, որ ծնողները գան իրենց հետևից, դասապրոցեսը կշարունակվի իր հունով վաղը»,- ասել էր մեր զրուցակիցը:
Հետևեք մեզ՝ այստեղ