Սելենա Գոմեսը՝ Instagram–ում ամենահայտնի աստղն է
LifeՍելենա Գոմեսը դարձել է Instagram–ի ամենաապոպուլյար աստղը: 23-ամյա երգչուհին միկրոբլոգում իր ֆոլոուերների թվով առաջ է անցել իր ընկերուհուց՝ Թեյլոր Սվիֆթից:

Սելենան այս պահին ունի 69.5 մլն բաժանորդ, իսկ Թեյլորը՝ 69.2 մլն, նրանց այս ցուցանիշով մոտենում է Քիմ Քարդաշյանը, որն ունի 63.7 միլիոնի:
Հիշեցնենք, որ օրերս Սելենան Լաս Վեգասում էր, որտեղ այցելել էր Սելին Դիոնի մասնակցությամբ շոուն:

Աղբյուրը՝ Daily Mail