Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

Յուրատեսակ աշխարհաքաղաքական «լաբորատորիան»՝ սեփական հաջողության զոհ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայում վերջին տարիների զարգացումները դարձել են յուրօրինակ քաղաքական ու տնտեսական «լաբորատորիա», որտեղ դասական մոդելների ճգնաժամը, կառավարման համակարգի ճեղքերը և հասարակության խորացող բևեռացումը միաժամանակ բացատրվում են ինչպես պատմականորեն ձևավորված պետականության առանձնահատկություններով, այնպես էլ ներքին ու արտաքին փոփոխությունների ազդեցությամբ։

Այս երկիրն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար՝ որպես ԵՄում ամենամեծ հայկական համայնք ունեցող պետություն, մեր արտաքին քաղաքականության առանցքային գործընկեր և մշակութային ու քաղաքական արժեքների տիրույթում ազդեցիկ դերակատար։ Սակայն այսօր Ֆրանսիան հայտնվել է մի իրավիճակում, երբ իր ավանդական կայունության, սոցիալական մոդելի և քաղաքական կառավարման արդյունավետության հիմքերը լրջագույն ճգնաժամի առաջ են կանգնած, և այս գործընթացը արտացոլում է ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական լայն շրջանակի մարտահրավերները։

Ինչ-որ առումով Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը կարելի է բնութագրել որպես կառավարման ճահիճ, որտեղ նախագահական համակարգի և խորհրդարանական վերահսկողության բարդ փոխհարաբերությունները, հասարակության պառակտումը, քաղաքական կուսակցությունների անկայունությունը և կառավարման պատասխանատվության կիսումը հանգեցրել են աննախադեպ անվստահության ու անկայունության։ Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետերի անընդհատ փոփոխությունը՝ հինգ վարչապետ ընդամենը երկու տարում, խոսում է ոչ թե կառավարման արդյունավետության մասին, այլ համակարգի դեգրադացիայի, քաղաքական մանդատի անկայունության և ցանկացած լուրջ նախաձեռնության դեմ հասարակական դիմադրության աննախադեպ աստիճանի մասին։ Այս գործընթացում խորհրդանշական է Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականը՝ ընդամենը մի քանի ժամ անց իր կառավարության ձևավորումից հետո, ինչը պայմանավորված էր ընդդիմադիր բլոկների անվստահության քվեի սպառնալիքներով։ Սա վկայում է, որ քաղաքական դաշտն այնքան բևեռացված է, որ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունը բախվում է անանցանելի պատնեշների։

Նման ճգնաժամի խորքային պատճառներից մեկը Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական մոդելի սպառվածությունն ու անհամապատասխանությունն է ժամանակակից աշխարհի պահանջներին։ Երկար տարիներ Ֆրանսիան հպարտացել է իր սոցիալական պետության մոդելով՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ու աշխատավորների իրավունքների բարձր մակարդակով։ Բայց այսօր այդ համակարգը, փոխանակ շարունակի ապահովել կայունություն ու սոցիալական համերաշխություն, դարձել է բյուջետային ճնշումների, տնտեսական դինամիկայի դանդաղեցման և տնտեսական ճկունության խոչընդոտ։

Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 114 տոկոսին՝ կազմելով մոտ 3,9 տրիլիոն դոլար։ Տարեկան բյուջետային դեֆիցիտը գերազանցում է 5,8 տոկոսը, իսկ պարտքի միայն սպասարկման տոկոսները կազմում են 70 միլիարդ դոլար՝ գերազանցելով բոլոր ոլորտներում տրամադրվող ծավալները՝ բացի կրթության և պաշտպանության ծախսերից։ Ընդ որում պետական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 57 տոկոսը, իսկ հարկային մուտքերը՝ 51 տոկոսը։ Այսինքն, պետությունն անհամեմատ շատ ավելի ծախսում է, քան եկամուտներ է ունենում։

Սոցիալական նպաստների ծախսերը գերազանցում են եվրոպական ցանկացած այլ երկրի ցուցանիշը, սակայն դա չի կանխում հիվանդանոցների թերհագեցվածությունը, համալսարանների թերֆինանսավորումը և հասարակության աճող դժգոհությունը։ Այս՝ շատ ծախսող, բայց միաժամանակ սնանկության զգացողություն ունեցող պետության պարադոքսը դարձել է ֆրանսիական մոդելի հիմնարար ճգնաժամի արտահայտություն։ Տարիներ շարունակ կառավարությունները փորձել են սոցիալական խաղաղությունն ու կայունությունն ապահովել պետական սուբսիդիաների, նպաստների ավելացման, աշխատաշուկայի կոշտ կանոնների պահպանման միջոցով։ Ֆրանսիան ամեն տարի մոտ 250 միլիարդ դոլարի սուբսիդիաներ է հատկացնում բիզնեսին՝ աշխատողներ վարձելու համար, սակայն աշխատաշուկայի կոշտ ռեգուլ յացիաները դժվարացնում են աշխատողին ազատելը, ինչն, իր հերթին, գործատուների շրջանում նվազեցնում է նոր աշխատողներ ընդունելու մոտիվացիան։ Այս ամենը բերում է բարձր գործազրկության, աշխատավարձերի դանդաղ աճի և սոցիալական բևեռացվածության խորացման։ Ֆրանսիական մոդելը, որն իր ժամանակին համարվում էր սոցիալական արդարության ու կայունության օրինակ, այսօր դարձել է սեփական հաջողության զոհը՝ դառնալով տնտեսապես ոչ կենսունակ և քաղաքականապես անընդունելի տարբերակ նոր սերնդի ու գործարար շրջանակների համար։

Այս համակարգային ճգնաժամը ուղեկցվում է նաև քաղաքական բևեռացման աննախադեպ մակարդակով։ Նախագահ Մակրոնը, որը 2017 թվականին ընկալվում էր որպես նորարարության, երիտասարդության և համարձակ բարեփոխումների խորհրդանիշ, այսօր հայտնվել է քաղաքական փակուղու մեջ։ Նրա գլխավորած ցենտրիստական ուժը, որը փորձում էր կամուրջ լինել աջերի ու ձախերի միջև, փաստացի ստեղծել է եռակողմ փակուղի, որտեղ երեք հիմնական բլոկից (աջեր, ձախեր և ցենտրիստներ) յուրաքանչյուրի համար անհնար է կառավարել։ Անցած տարի խորհրդարանը լուծարելու Մակրոնի փորձը ոչ միայն չամրապնդեց նրա դիրքերը, այլև խորացրեց քաղաքական ճգնաժամը՝ բերելով այնպիսի իրավիճակի, երբ ոչ մի ուժ մեծամասնություն չունի, իսկ ընդդիմադիր բլոկները մշտապես կարող են կասեցնել կամ տապալել ցանկացած կառավարության գործունեություն։ Սա նաև դրսևորվում է վարչապետերի անընդհատ փոփոխությամբ, կառավարության ձևավորման անկայունությամբ և հանրային քաղաքականության ջլատմամբ։

Այս քաղաքական անորոշությունն ու կառավարման ճգնաժամը խոր ազդեցություն ունեն նաև Ֆրանսիայի տնտեսության և ֆինանսական շուկաների վրա։ Վարչապետի հրաժարականից ու քաղաքական անորոշության խորացումից անմիջապես հետո եվրոն արժեզրկվեց, ֆրանսիական ֆոնդային բորսան արձանագրեց անկում, իսկ ներդրումային ակտիվության վրա ստվեր նետվեց տնտեսության ապագայի նկատմամբ վստահության նվազման արդյունքում։

Ֆրանսիայի օրինակը ցույց է տալիս, որ ժամանակակից փոխկապակցվածության պայմաններում քաղաքական ճգնաժամը կարող է շատ արագ վերածվել տնտեսական անկայունության, իսկ հասարակության աճող անվստահությունը՝ ներդրումների, սպառման ու տնտեսական ակտիվության նվազման։ Այս իրավիճակում Փարիզը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պահպանել սոցիալական պետության ավանդական մոդելը՝ գնալով պետական պարտքի ու հարկային բեռի աճի, կա՛մ իրականացնել ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն տնտեսության ճկունությունը, աշխատաշուկայի շարժունակությունը և պետական ֆինանսների կայունությունը։

Ֆրանսիական ճգնաժամի առանձնահատկությունը նաև այն է, որ տնտեսական ու քաղաքական խնդիրները խորապես փոխկապակցված են հասարակության արժեքային պառակտման, ազգային ինքնության, միգրացիայի, գլոբալիզացիայի և եվրոպական ինտեգրացիայի հանդեպ վերաբերմունքի հետ։ Անցած տասնամյակներում Ֆրանսիայում խորացել է ազգային ինքնության ճգնաժամը, աճել է ներգաղթի և բազմամշակութայնության հետ կապված հասարակական լարվածությունը, իսկ եվրոպական ինտեգրացիայի գործընթացները հաճախ ընկալվել են որպես ազգային ինքնիշխանության և տնտեսական ազատության սահմանափակում։ Այսպիսի միտումները սնուցում են աջ և ազգայնական ուժերի դիրքերի ամրապնդումը, որոնք հանդես են գալիս ավելի կոշտ տնտեսական և ներգաղթային քաղաքականության օգտին, իսկ ձախերն էլ խաղադրույք են կատարում սոցիալական պաշտպանության և պետական միջամտության պահպանման օգտին։ Մակրոնի ցենտրիստական մոդելը, որը փորձում էր հավասարակշռել այս հակասությունները, իրականում չկարողացավ առաջարկել համախմբող օրակարգ, և արդյունքում հասարակությունը բաժանվեց ոչ միայն տնտեսական, այլև արժեքային գծերով։

Այս համատեքստում ֆրանսիական ճգնաժամը դառնում է եվրոպական լայն գործընթացների արտացոլումն ու ծայրահեղ օրինակներից մեկը։ Եվրամիության ներսում Ֆրանսիան եղել է սոցիալական մոդելի, հանրային ծառայությունների և համերաշխության առաջամարտիկ, բայց այսօր հենց այդ մոդելն է առաջինը կանգնած իր կենսունակության հարցականի առաջ։ Եվ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը ազդում է ամբողջ եվրոպական տիրույթի վրա՝ հանգեցնելով ոչ միայն եվրոյի արժեզրկման, այլև ԵՄ-ի շրջանակներում եվրոպական քաղաքական նախագծերի նկատմամբ վստահության նվազման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJԹրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմԹրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters
Ամենադիտված