Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


Հոգեկան առողջություն համաշխարհային օրվա առթիվ ներկայացվել են «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով հետազոտության արդյունքները

Հասարակություն

Այսօր՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրը, տեղի ունեցավ «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացումը «ԱՐԱՐ» հիմնադրամի, «Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի» և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի համատեղ մասնակցությամբ։

 

Մինչ հետազոտությունը ներկայացնելը, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբան-փորձագետ Խաչատուր Գասպարյանը խոսեց Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդից՝ նշելով, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը, ինչպես նաև պետք է զգույշ լինենք նոր սերնդին չփոխանցելու մեր՝ մեծերիս ապրած տրավմաների բեռը։

 

Այնուհետև, «ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց իրականացված հետազոտության արդյունքները՝ կարևորելով հոգեկան առողջության դերը ազգային անվտանգության գործում։

«Վերլուծել ենք հետազոտության արդյունքները՝ ցույց տալով, թե ինչպիսին են հարցվածների շրջանում դեպրեսիայի, տագնապայնության և PTSD-ի վերաբերյալ ցուցանիշները», — ասաց Արմեն Խաչիկյանը։

 

Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների մոտ 46%-ն ունեն միջինց բարձր դեպրեսիայի մակարդակ։ Չաշխատողների շրջանում ծանր դեպքերը 26% է, ինչը կրկնակի բարձր է աշխատողների (12%) համեմատ։ Այսպիսով, զբաղվածությունը նպաստում է դեպրեսիայից զերծ մնալուն։ Ամուսնացածների շրջանում դեպրեսիայի ծանր դեպքերն ամենաքիչն են` 13%։ Սոցիալական մենակությունը նպաստում է հոգեկան ծանր վիճակի առաջացմանը։ Պատերազմի հետ ունեցած որևէ կապն ուղեկցվում է դեպրեսիայի խորացված մակարդակներով։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ծանր դեպքերը գրանցվել են մասնակիցների կեսից ավելիի մոտ՝ 50.5%։

Միջին ծանրության դեպքերը նույնպես քիչ չեն՝ 35.2%, իսկ թեթև մակարդակով է միայն 14.3%-ը։ Աշխատող անձանց մոտ PTSD-ի թեթև դեպքերն ամենաշատն են՝ 18.3%, իսկ ծանր դեպքերը՝ համեմատաբար քիչ՝ 35.4%, ինչը կարող է խոսել աշխատանքի դրական ազդեցության մասին։ Թոշակառուների շրջանում գրանցվել է PTSD-ի ամենաբարձր ծանր մակարդակը՝ 48.4%, ինչը կարող է պայմանավորված լինել միայնության, տարիքային խնդիրների կամ անցյալում կուտակված տրավմաների ազդեցությամբ։ Այրի անձանց մոտ PTSD-ի ծանր մակարդակը ամենաբարձրն է՝ 57.3%, ինչը կարող է վկայել լուրջ հոգեբանական ազդեցության մասին՝ կապված կորուստների և միայնության հետ։

Հարցվածների 28%-ի շրջանում արձանագրվել է տագնապայնության ծանր մակարդակ։

 

«Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի» տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը և հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը խոսեցին հիմնադրամի գործունեությունից և իրականացվող ծրագրերից։

 

Պատերազմի ու  ճգնաժամի հոգեբանական հետեւանքները հաղթահարելու համար լայնամաշտաբ հոգևոր-հոգեբանական աջակցության ծրագրեր է առաջարկում  ամերիկահայ բարերար և ձեռներեց Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված  «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը»։

 

«Մեր թիմի աշխատանքը սկսվում է այն պահին, երբ մարդն արդեն ունի նվազագույն կենսական պայմաններ այդ ժամանակ առաջանում է նոր հարց՝ ինչպես ապրել նորից, ինչպես վերագտնել հավատը, ուժն ու իմաստը։

Որպես կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքներից վերականգնման լուծում, հոգևոր-հոգեբանական մոտեցումը հնարավորություն է տալիս մարդկանց վերականգնել անձնային գործունակությունը, վերագտնել ներքին հավասարակշռությունն ու հավատը, և ձևավորել ապագայամետ մտածողություն», — ասուլիսի ընթացքում նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։

Հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը ներկայացրեց Հիմնադրամի գլխավոր ծրագիրը` «Վերականգնման հայկական ճանապարհը», որը միավորում է հոգեբանությունը, պատմական հիշողությունը, հոգևոր արժեքներն ու ինքնության գիտակցումը։  Նրա խոսքով` Հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ խմբային ձևաչափը նման իրավիճակներում առավել արդյունավետ է. այս մոտեցումը միաժամանակ ընդլայնում է հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունները, ամրապնդում համայնքային կապերը և օգնում է մարդկանց հաղթահարել հոգեբանական ծանր վիճակները։

«Մենք մշակել ենք հատուկ վերապատրաստման ծրագիր հոգեբանների և սոցիալական աշխատողների համար, որը ներառում է խորքային ուսուցում, սուպերվիզիա և գործնական ուղղորդում։ Վերապատրաստված մասնագետները Հայաստանի տարբեր մարզերում կիրականացնեն խմբային աջակցություն՝ կիրառելով Հիմնադրամի մշակած հոգևոր-հոգեբանական մեթոդը», — նշեց Անի Մանուկյանը։

Հիմնադրամը արդեն վերապատրաստել է տասնյակ մասնագետների, որոնք աջակցություն են տրամադրել 4000-ից ավելի մեծահասակների դեռահասների։ Առաջիկայում էլ նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը պետական կառույցների հետ՝ ծրագրի մասշտաբայնացման նպատակով, որպեսզի հոգևոր-հոգեբանական աջակցությունը հասանելի դառնա առավել լայն շրջանակների։ Հիմնադրամի երկարաժամկետ նպատակն է Հայաստանը դարձնել հոգևոր-հոգեբանական նորարարության կենտրոն՝ ազգային փորձը վերածելով միջազգային մոդելի։

Հանդիպման ավարտին «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը ներկայացրեց Սեդա Ղազարյանի անվան «Հոգեկան առողջության հիմնադրամի» վերավերաթողարկված sgmf.am կայքը՝ նշելով, որ կենտրոնը տարիներ շարունակ աշխատել է հասարակության տարբեր շերտերի հետ և այդ ամեն մասին տեղեկատվությունն անհրաժեշտ էր մեկտեղել՝ հասանելի դարձնելով առավել մեծ լսարանի։

Մասնագիտական քննարկմանը ներկա էին հոգեբաններ, ոլորտին առնչվող փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր
Ամենադիտված